«Լուսավոր Հայաստան»-ը բյուջեի նախագծի քվեարկության վերաբերյալ դեռ վերջնական որոշում չունի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը 2020 թվականի բյուջեի նախագծի հետ կապված ներկայացրել է 150-ից ավելի առաջարկներ: Խորհրդարանական ճեպազրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը նշեց, որ դրանք և՛ բովանդակային են, և՛ կոնկրետ ծրագրային:

«Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, որպեսզի բյուջեում նախատեսվեն ծախսային ծրագրեր արդյունաբերության, տեխնոլոգիական վերազինման համար: Անհրաժեշտ է ունենալ ծախսային ծրագրեր, որոնք կնպաստեն տնտեսության կառուցվածքային բարեփոխումներին: Ի վերջո, դրանք էլ կհանգեցնեն ՀՆԱ-ի կառուցվածքի փոփոխության՝ շեշտակի մեծացնելով արտահանման հատվածը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Արկադի Խաչատրյանը:

Պատգամավորը նշեց, որ կարևորում են մարդկային կապիտալի մասով գիտության, կրթության բարեփոխումների շեշտակի փոփոխությունները: Նա ընդգծեց, որ ուսուցիչը և գիտնականը պետք է լինեն ամենաբարձր վարձատրվող անձինք: Այդ համատեքստում, խմբակցությունը կառավարությանն առաջարկել է սահմանել ռազմավարություն՝ մատնանշելով երկարաժամկետ հատվածում աշխատավարձերի բարձրացումները:

«Մեր տեսլականը պահանջում է, որ մենք ունենանք գիտելիքահեն, տեխնոլոգիահեն տնտեսություն, որտեղ գիտնականն իր ուրույն տեղն ունի»,-ասաց նա:

Լրագրողների այն հարցին, թե բյուջեի նախագծին խմբակցությունն ինչպես է քվեարկելու, Արկադի Խաչատրյանը պատասխանեց, որ դեռ վերջնական որոշում չունեն: Վերջնական որոշումը կունենան իրենց առաջարկությունների վերաբերյալ կառավարության արձագանքն ունենալուց հետո:

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարի ասուլիսը

Հայաստանն ու Գերմանիան COP17-ի շրջանակում ստորագրել են բնապահպանական համագործակցության հռչակագիր

Օլեշկիում սկսվել է «լռության ռեժիմը»՝ տեղի բնակիչների տարհանման համար

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է Մարդու իրավունքների և կենսաբազմազանության օրվա փակման միջոցառմանը

COP17-ի և «Հատիկ» նախագծի շրջանակում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում տեղի ունեցավ խոհարարական համտես

Կասեցվել է «Ավշար պրոդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը

ԱԺ նիստ - 27/10/26

Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով վերջին մեկ տարում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին