«Վրացական երազանքին» պատրաստ Է պաշտպանել ընտրողների 23 տոկոսը, ընդդիմությանը՝ 41 տոկոսը. հարցում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե Վրաստանի խորհրդարանական ընտրությունները կայանային վաղը, «Վրացական երազանք» կառավարող կուսակցությունը կստանար ձայների 23 տոկոսը, ընդդիմությունը միագումար՝ 41 տոկոսը: Այդ մասին վկայում են սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որն անցկացրել Է «Միջազգային հանրապետական ինստիտուտ» (IRI) հեղինակավոր ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

IRI-ի հրապարակած տվյալները բովանդակում են քաղաքական կուսակցությունների վարկանիշները, որոնց համաձայն, առաջին տեղն զբաղեցնում Է կառավարող կուսակցությունը, ընդդիմադիր կուսակցություններից ամենաբարձր ցուցանիշն ունի «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցությունը: Հետազոտությանն համաձայն, հարցվածների 32 տոկոսը դեռեւս չի որոշել՝ ում Է պաշտպանելու ընտրություններում, իսկ 4 տոկոսը չի պատրաստվում քվեարկել քաղաքական սուբյեկտներից որեւԷ մեկի օգտին: Ընդդիմության արդյունքներն այսպիսին են՝ «Միասնական ազգային շարժում»՝ 15 տոկոս, «Եվրոպական Վրաստան-ազատ դեմոկրատներ»՝ 5 տոկոս, Լեյբորիստական կուսակցություն՝ 5 տոկոս, «Հայրենասերների դաշինք»՝ 4 տոկոս, «Քաղաքացիական շարժում»՝ 3 տոկոս, «Հանուն նոր Վրաստանի»՝ 2 տոկոս, «Դեմոկրատական շարժում»՝ 2 տոկոս, «Լելո»՝ 2 տոկոս, «Գիրչի»՝ 1 տոկոս, այլ կուսակցություններ՝ 1 տոկոս:

IRI-ին նաեւ հաշվարկել Է կուսակցությունների բացասական ռեյտինգը. այստեղ առաջատարը «Վրացական երազանքն» Է. հարցվածների 30 տոկոսը հայտարարում Է, որ երբեք եւ ոչ մի պարագայում ձայն չի տա Բիձինա Իվանիշվիլիի կուսակցությանը, 26 տոկոսը նույն բանն ասում Է «Միասնական ազգային շարժում» կուսակցության մասին:

Հետազոտությունը IRI-ի պատվերով եւ USAID-ի ֆինանսավորմամբ անցկացվել Է սեպտեմբերի 11-ից մինչեւ հոկտեմբերի 14-ն ընկած ժամանակաշրջանում: Աշխատանքներն իրականացրել Է Baltic Surveys/The Gallup Organization ընկերությունը: Երկրի տարածքում հարցմանը մասնակցել Է 1500 մարդ: Վիճակագրական անճշտությունը կազմում Է 2,5 տոկոս:

Հայերեն Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան