Տարածաշրջանային

Վրացական ընդդիմությունը կշարունակի բողոքի ակցիաները Ռուսթավելիի պողոտայում

2 րոպեի ընթերցում

Վրացական ընդդիմությունը կշարունակի բողոքի ակցիաները Ռուսթավելիի պողոտայում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացական ընդդիմությունը մտադիր Է շարունակել բողոքի ակցիաները Ռուսթավելիի պողոտայում եւ համաձայն չԷ բանավեճեր անցկացնել խորհրդարանում. սրանք են 20-ից ավելի ընդդիմադիր կուսակցությունների վերջին խորհրդակցության արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությունը նոյեմբերի 18-ին ընդդիմությանն առաջարկել Է բողոքի փողոցային ակցիաների փոխարեն քաղաքական բանավեճեր անցկացնել ընտրական համակարգի փոփոխման թեմայի շուրջ:

Բողոքի շարժման ղեկավարները մտադիր են նոյեմբերի 19-ին ակցիա կազմակերպել Թբիլիսիի քաղաքային դատարանի շենքի մոտ, որտեղ քննվելու Է հետաքննության ընթացքում խափանման միջոցը նախօրյակին խորհրդարանի եւ Ռուսթավելիի պողոտայի ապաշրջափակման գործողության ընթացքում բերման ենթարկվածների նկատմամբ:

Միավորված ընդդիմության հանրահավաքը պլանավորված Է ժամը 19:00-ին խորհրդարանի շենքի մոտ: Ընդ որում քաղաքական կուսակցությունների ղեկավարները հայտարարում են, որ պատրաստ են շարունակել ոչ միայն խորհրդարանի շենքի, այլեւ պետական այլ հաստատությունների պիկետումը:

«Ահաբեկումն աշխատում Է, բայց մենք, միեւնույն Է, շարունակելու ենք բողոքի ակցիաները, քանի դեռ չեն կատարվել մեր պահանջները»,- ասել Է «Եվրոպական Վրաստան» կուսակցության ղեկավարներից մեկը՝ Գիգի Ուգուլավան: Իր հերթին եվրոպամետների մեկ այլ ղեկավար՝ Գիգա Բոկերան, նշել Է, որ երկխոսության ռեուրսն սպառված Է: Միեւնույն ժամանակ ընդդիմության առաջնորդները նշում են, որ նոյեմբերի 19-ին կհայտարարեն բողոքի ընդգրկուն ակցիայի անցկացման ամսաթիվը եւ կհրապարակեն ապագայի իրենց պլանները: Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ ընդդիմությունը խորհրդարանի պատգամավորներից պահանջում Է քննարկել համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը անցումային կառավարության պայմաններում, հաղորդել Է Sputnik-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում