Տարածաշրջանային

ԵՄ-ում դժգոհ են Վրաստանում ընտրություններին վերաբերող սահմանադրական բարեփոխման ձախողումից

4 րոպեի ընթերցում

ԵՄ-ում դժգոհ են Վրաստանում ընտրություններին վերաբերող սահմանադրական բարեփոխման ձախողումից

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում սահմանադրական ուղղումների շուրջ քվեարկության ձախողումը, որոնք 2020 թվականին խորհրդարանական ընտրությունների անցկացում Էին նախատեսում համամասնական համակարգով, ընտրական շեմի բացակայությամբ, մեծացնում Է հասարակության բեւեռացման վտանգը: Այդ մասին նոյեմբերի 15-ին լրագրողներին հայտարարել Է Վրաստանում ԵՄ-ի դեսպան Կարլ Հարցելը խորհրդարանի ղեկավար Արչիլ Տալակվաձեի հետ կայացած բանակցություններից հետո:

«Այն, ինչ տեղի ունեցավ երեկ, վնաս Է հասցնում քաղաքական գործընկերների միջեւ եւ հասարակության լայն խավերի կողմից վստահությանը, ինչն իր հերթին մեծացնում Է բեւեռացման ռիսկերը: Շատ ցավալի Է, որ դրա նշաններն արդեն ի հայտ են եկել: Այսօր մենք բանակցություններ կվարենք մի քանի կողմերի հետ, որպեսզի ելք գտնեն ստեղծված իրադրությունից: Մենք նաեւ կհանդիպենք ընդդիմության ներկայացուցիչների եւ մեր գործընկերների հետ»,-ասել Է Հարցելը:

Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 14-ին չի պաշտպանել սահմանադրական փոփոխությունների գաղափարը, որոնք վերաբերում են 2020 թվականին համամասնական համակարգով խորհրդարանական ընտրությունների անցկացմանը զրոյական ընտրական շեմով: Այդ գաղափարին դեմ Է քվեարկել կառավարող կուսակցությունից մեծամասնական պատգամավորների մեծ մասը, որը եւ մշակել Էր օրինագիծը: Դա առաջ Է բերել ընդդիմության եւ քաղաքացիական ակտիվիստների վրդովմունքը: Նրանք պատրաստվում են անցկացնել ընդգրկուն հանրահավաքներ եւ ամեն ինչում մեղադրում են կառավարող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիիին: Հենց նա Էր հունիսի վերջին ազդարարել 2020 թվականին ընտրությունների խառը համակարգից անցումը համամասնականին: Համամասնական համակարգով խորհրդարանական ընտրությունների անցկացումը բողոքի այն ակցիաների մասնակիցների պահանջներից մեկն Էր, որոնք հունիսի 20-ից երեք ամսվա ընթացքում ցուցարարները կազմակերպում Էին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ:

«Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության պատգամավորների մի մասը հայտարարել Է, որ լքում Է այն 2020 թվականին համամասնական համակարգով ընտրությունների անցկացման հարցի շուրջ քվեարկության ձախողումից հետո: Այդ մտադրության մասին լրագրողներին հայտնել Է խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին: «Արդյունքը եղավ այն, որ այդ սահմանադրական փոփոխությունները ձախողվեցին: Մենք շատ ենք ափսոսում դրա համար: Մեզ մնում Է միայն լքել ինչպես խորհրդարանական պաշտոնները, այնպես Էլ մեծամասնությունն ու կուսակցությունը»,-ասել Է նա:

Նման հայտարարություններ են արել արտաքին կապերի կոմիտեի ղեկավար Սոֆիո Կացարավան, եվրոպական ինտեգրացման կոմիտեի ղեկավար Թամար Խուլորդավան, եվրոպական ինտեգրացման կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Իրինա Պրուիձեն, շրջակա միջավայրի պահպանության եւ բնապաշարների կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Զազա Խուցիշվիլին, արտաքին կապերի կոմիտեի փոխղեկավար Դմիտրի Ցկիտիշվիլին, Վրաստանի խորհրդարանի կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Մարիամ Ջաշին, պատգամավոր Գեորգի Մոսիձեն եւ Ռուսթավի քաղաքից մեծամասնական պատգամավոր Սանդրո Բեգաձեն: Կառավարող կուսակցության ղեկավարներն ափսոսանք են հայտնել կուսակիցների հեռանալու կապակցությամբ՝ նրանց որոշումը որակելով շտապողական եւ հուզական:

«Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին ափսոսանք Է հայտնել, որ խորհրդարանը չկարողացավ ընդունել Սահմանադրության ուղղումները, ինչպես որ խոստացել Էր կառավարող կուսակցությունը: Վրաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները պետք Է կայանան 2020 թվականի հոկտեմբերին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Վրաստան

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

Տնտեսություն

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստան

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Վրաստան

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստան

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Վրաստան

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Պաշտոնական

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից

Վրաստան

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից

Վրաստանում շարունակում են իրատեսական համարել հանրապետության անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2030 թվականը

Վրաստան

Վրաստանում շարունակում են իրատեսական համարել հանրապետության անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2030 թվականը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում