«Վրացական երազանքը» լքում Է իններորդ պատգամավորը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրական համակարգի վերաբերյալ Սահմանադրության մեջ ուղղումների ձախողման պատճառով «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությունը լքելու որոշում Է ընդունել խորհրդարանի իններորդ պատգամավորը՝ Ռուսթավի քաղաքից մեծամասնական պատգամավոր Սանդրո Բեգաձեն: Այդ մասին նա գրել Է Facebook-ի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես վստահ Էի, որ մենք կկարողանանք կատարել խոստումը, որը տվել Էինք հասարակությանն ու միջազգային հանրակցությանը»,-նշել Է Բեգաձեն: Կուսակցությունից իր հեռանալը նա որակել Է ծանր որոշում: «Ես ստիպված եմ ընդունել ծանր որոշում: Այսօրվանից ես լքում եմ խորհրդարանական մեծամասնությունը եւ, համապատասխանաբար, մեծամասնության կուսակցությունը»,-հավելել Է նա:

Բեգաձեն դարձել Է իններորդ պատգամավորը, որը որոշել Է լքել «Վրացական երազանքը» ուղղումների ձախողումից հետո: Ավելի վաղ նման հայտարարություններ են արել Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին, արտաքին կապերի կոմիտեի ղեկավար Սոֆիո Կացարավան, եվրոպական ինտեգրացման կոմիտեի ղեկավար Թամար Խուլորդավան, եվրոպական ինտեգրացման կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Իրինա Պրուիձեն, շրջակա միջավայրի պահպանության եւ բնապաշարների կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Զազա Խուցիշվիլին, արտաքին կապերի կոմիտեի փոխղեկավար Դմիտրի Ցկիտիշվիլին, Վրաստանի խորհրդարանի կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Մարիամ Ջաշին եւ պատգամավոր Գեորգի Մոսիձեն: Կառավարող կուսակցության ղեկավարներն ափսոսանք են հայտնել կուսակիցների հեռանալու կապակցությամբ՝ նրանց որոշումը որակելով շտապողական եւ հուզական:

«Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին ափսոսանք Է հայտնել, որ խորհրդարանը չկարողացավ ընդունել Սահմանադրության ուղղումները, ինչպես որ խոստացել Էր կառավարող կուսակցությունը: Մինչդեռ ընդդիմությունը պնդում Է, որ օրինագծի տապալումը պլանավորել Էր հենց Իվանիշվիլին: Նա ինքն ասում Է, որ մեծամասնականները, որոնց առանց այդ Էլ հիացած չԷին առաջարկված փոփոխություններից, չհանդուրժեցին ընդդիմության վիրավորանքները եւ ի վերջո հրաժարվեցին պաշտպանել ուղղումները: Իվանիշվիլիի խոսքով՝ նրանց տարհամոզել չհաջողվեց, հաղորդել Է Sputnik-ը:

Հայերեն Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան