Տարածաշրջանային

Թբիլիսիում բողոքի ակցիաներ են սկսվել սահմանադրական ուղղումների ձախողումից հետո

4 րոպեի ընթերցում

Թբիլիսիում բողոքի ակցիաներ են սկսվել սահմանադրական ուղղումների ձախողումից հետո

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի տարբեր ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ընդդիմադիրներ, նրանց կողմնակիցներն ու սովորական քաղաքացիները բողոքի ակցիաներ են սկսել՝ փակելով Ռուսթավելիի կենտրոնական պողոտան այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանը ձախողեց խառն ընտրական համակարգից համամասնականի անցնելու շուրջ սահմանադրական ուղղումների ընդունումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանը չի կարողացել ընդունել սահմանադրական այն ուղղումները, որոնք խորհրդարանական ընտրությունների խառը համակարգից անցում են նախատեսում համասանականի: «Բիձինա Իվանիշվիլին խաբեց վրաց ժողովրդին: Նա խոստացավ անցկացնել համամասնական ընտրություններ, որոնք պետք Է լինեին արդար ու ժողովրդավարական: Այն, ինչ այսօր մենք տեսանք խորհրդարանում, բեմադրություն Էր, ներկայացում, շոու: Սկսվել են բողոքներ, որոնք լուրջ թափ կառնեն»,-հայտարարել Է ակցիայի մասնակիցներից մեկը:

Ընդդիմադիր Գեորգի Վաշաձեն լրագրողներին հայտարարել Է, որ ակցիաների սկիզբը պլանավորված Էր երեկոյան ժամը 19:00-ին, սակայն քաղաքացիական բողոքներն սկսվեցին անհապաղ: Ավելի վաղ «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության պատգամավորների մի մասը հայտարարել Է, որ լքում Է այն 2020 թվականին համամասնական համակարգով ընտրությունների անցկացման հարցի շուրջ քվեարկության ձախողումից հետո: Այդ մտադրության մասին լրագրողներին հայտնել Է խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին:

«Արդյունքը եղավ այն, որ այդ սահմանադրական փոփոխությունները ձախողվեցին: Մենք շատ ենք ափսոսում դրա համար: Մեզ մնում Է միայն լքել ինչպես խորհրդարանական պաշտոնները, այնպես Էլ մեծամասնությունն ու կուսակցությունը»,-ասել Է նա: Չուգոշվիլին չի ճշտել, թե քանի պատգամավոր Է լքում կուսակցությունը, բայց երբ նա անում Էր հայտարարությունը, նրա հետ կանգնած Էին եւս չորս խորհրդարանականներ: Վրացական ԶԼՄ-ները պնդում են, որ իշխող կուսակցությունը լքում Է յոթ մարդ:

Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 14-ին չի պաշտպանել սահմանադրական փոփոխությունների գաղափարը, որոնք վերաբերում են 2020 թվականին համամասնական համակարգով խորհրդարանական ընտրությունների անցկացմանը զրոյական ընտրական շեմով: Այդ գաղափարին դեմ Է քվեարկել կառավարող կուսակցությունից մեծամասնական պատգամավորների մեծ մասը, որը եւ մշակել Էր օրինագիծը:

Դա առաջ Է բերել ընդդիմության եւ քաղաքացիական ակտիվիստների վրդովմունքը: Նրանք պատրաստվում են անցկացնել ընդգրկուն հանրահավաքներ եւ ամեն ինչում մեղադրում են կառավարող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիիին: Հենց նա Էր հունիսի վերջին ազդարարել 2020 թվականին ընտրությունների խառը համակարգից անցումը համամասնականին: Համամասնական համակարգով խորհրդարանական ընտրությունների անցկացումը բողոքի այն ակցիաների մասնակիցների պահանջներից մեկն Էր, որոնք հունիսի 20-ից երեք ամսվա ընթացքում ցուցարարները կազմակերպում Էին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ: Վրաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները պետք Է կայանան 2020 թվականի հոկտեմբերին:

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Վրաստան

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

Տնտեսություն

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստան

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Վրաստան

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստան

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Վրաստան

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Պաշտոնական

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից

Վրաստան

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից

Վրաստանում շարունակում են իրատեսական համարել հանրապետության անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2030 թվականը

Վրաստան

Վրաստանում շարունակում են իրատեսական համարել հանրապետության անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2030 թվականը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում