Պաշտոնական

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Իջևանի գինու, կոնյակի գործարան

1 րոպեի ընթերցում

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Իջևանի գինու, կոնյակի գործարան

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Իջևանի գինու, կոնյակի գործարանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, շրջայցի ընթացքում նախագահը ծանոթացել է գործարանի արտադրական հզորություններին ու ծավալներին: Գործարանն արտադրում է գինի, մրգային օղիներ և կոնյակ, խաղողը հիմնականում մթերվում է Տավուշի մարզից:

Գործարանի ղեկավարները նախագահին պատմել են իրականացված աշխատանքների, արտահանման շուկաների և առաջիկա ծրագրերի մասին:
Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում