Քաղաքականություն

ՀՀ նախագահը կմեկնի Չեխիա

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը կմեկնի Չեխիա

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը կմեկնի Չեխիա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է CTK-ն` հայտնելով, որ սեպտեմբերի 3-ին Պրահայի ամրոցում ՀՀ նախագահին կընդունի Չեխիայի նախագահ Պետեր Պավելը։ 

Նախատեսվում են երկու երկրների նախագահների առանձնազրույցը, ապա՝ ընդլայնված կազմով բանակցությունները, ինչից հետո էլ նախագահները հանդես կգան մամուլի ասուլիսով։

Նշվում է, որ այցի շրջանակներում ՀՀ նախագահի հետ հանդիպում կունենան նաև Չեխիայի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը և Պատգամավորների պալատի նախագահ Տոմիո Օկամուրան։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում