Արմեն Սարգսյանն այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի համայնք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ մեկնարկել է սահմանամերձ Չինարի համայնքից:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը հանդիպել ու զրուցել է իրեն դիմավորելու եկած բնակիչների հետ: Դիտելով չինարեցի երեխաների պարային կատարումը՝ նախագահը նրանց Ամանորին հրավիրել է նախագահական նստավայր։

Նախագահ Սարգսյանն ասել է, որ առաջին անգամ Չինարի այցելել է ուսանողական տարիներին և հատկապես տպավորվել բնությամբ ու բնակիչների հյուրընկալությամբ։«Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ դուք կաք, ամուր եք և հողին կապված,-դիմելով գյուղացիներին՝ ասել է նախագահ Սարգսյանը:- Ցանկանում եմ գլուխ խոնարհել նախ և առաջ այն չինարեցիների հիշատակի առաջ, որոնք իրենց կյանքն են տվել հայրենիքի պաշտպանությանը: Ամեն օր մտածում ենք ձեր մասին, այն մարդկանց մասին, որոնք սահմանին են, ապրում են դժվարին պայմաններում, պաշտպանում են ոչ միայն իրենց ընտանիքը, ծրագրեր են կազմում իրենց երեխաների համար, այս փայլուն երեխաների համար, որ երազանքներ ունեն։ Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ դուք մոռացված չեք:

Շատ հաճելի էր, որ այսօր ձեր շարքերում տեսա այն չինարեցիներին, որոնք գնացել են Ուկրաինա, Ռուսաստան և հետ են եկել։ Մի օր բոլորը հետ են գալու: Հայրենիքը կարող ես հետդ տանել, բայց տարիների ընթացքում այդ սերը և ցավը սկսում են մեծանալ, լցվում ամբողջ մարմինդ, հոգիդ, և ուզում ես հետ գալ: Այն չինարեցիներին, ովքեր դրսում են, ասում եմ՝ հետ եկեք: Դուք պարտականություն ունեք ձեր հաջողությունը կիսելու ձեր հայրենակիցների հետ: Մենք էլ Հայաստանում՝ թե՛ որպես նախագահական ինստիտուտ, թե՛ որպես կառավարություն կամ Ազգային ժողով, պարտականություն ունենք ձեր առջև, որովհետև դուք պահպանում եք մեր երկրի լավագույն կտորը՝ Չինարին»:

Հայերեն English Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ