Պաշտոնական

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է «Բենք օֆ Չայնա»-ի նախագահին

2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է «Բենք օֆ Չայնա»-ի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի մայրաքաղաք Պեկինում Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 6-ին հանդիպել է չինական «Բենք օֆ Չայնա» բանկի նախագահ Լիու Լիանգին: «Բենք օֆ Չայնան» ակտիվների ծավալով չորրորդ ամենամեծ բանկն է աշխարհում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները, այդ թվում` ենթակառուցվածքների, կրթության, փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) և բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրման հնարավորությունները: Լիու Լիանգը, շեշտելով Հայաստանի աշխարհագրական գրավիչ դիրքը և բիզնեսի զարգացման համար առկա բարենպաստ միջավայրը` պատրաստակամություն է հայտնել խորացնել հետագա համագործակցությունը, այդ թվում` «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում: Տիգրան Ավինյանը բանկի նախագահին հրավիրել է Հայաստան` հնարավոր համատեղ նախաձեռնությունները քննարկելու համար:

Հանդիպման ավարտին կողմերը` ի դեմս ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանի և «Բենք օֆ Չայնա»-ի Կատարի մասնաճյուղի տնօրենի, ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Դրա շրջանակներում կողմերը ցանկություն են հայտնել ստեղծել մեխանիզմներ՝ Հայաստանի և Չինաստանի ՓՄՁ-ների փոխադարձ ներդրումները և առևտուրը սպասարկելու համար, ձևավորել հարթակ՝ ՓՄՁ-ների միջսահմանային համընկնումային գործունեությունը խրախուսելու համար, ինչպես նաև համատեղ ուսումնասիրել համագործակցության և ծառայությունների նոր մոդելներ՝ ՓՄՁ-ների համագործակցությանն աջակցելու նպատակով:

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Ամերիկա

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Երևանի քաղաքապետը հայտնել է, թե երբ Հայաստան կհասնեն տրանսպորտային նոր միջոցները

Երևան

Երևանի քաղաքապետը հայտնել է, թե երբ Հայաստան կհասնեն տրանսպորտային նոր միջոցները

Երևանում հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգ կներդրվի միայն նոր շարժակազմերի շահագործման պահից

Երևան

Երևանում հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգ կներդրվի միայն նոր շարժակազմերի շահագործման պահից

Բժիշկ լինելը առաջին հերթին առաքելություն է. Երևանի քաղաքապետի պարգևները՝ բուժաշխատողներին

Երևան

Բժիշկ լինելը առաջին հերթին առաքելություն է. Երևանի քաղաքապետի պարգևները՝ բուժաշխատողներին

Կառավարությունը կսահմանի ձկնաբուծարան կառուցելու նպատակով շինթույլտվության տրամադրման նոր կարգ

Տնտեսություն

Կառավարությունը կսահմանի ձկնաբուծարան կառուցելու նպատակով շինթույլտվության տրամադրման նոր կարգ

Միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը կերկարաձգվի մեկ կամ երկու ամսով. Ավինյան

Երևան

Միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը կերկարաձգվի մեկ կամ երկու ամսով. Ավինյան

Տրանսպորտային երթուղիների առանձնացումն անխուսափելի է. քաղաքապետ

Երևան

Տրանսպորտային երթուղիների առանձնացումն անխուսափելի է. քաղաքապետ

Վթարի ենթարկված մեքենաները պետք է հեռացվեն ճանապարհի երթևեկելի հատվածից առավելագույնը 15 րոպե հետո․ Ավինյան

Երևան

Վթարի ենթարկված մեքենաները պետք է հեռացվեն ճանապարհի երթևեկելի հատվածից առավելագույնը 15 րոպե հետո․ Ավինյան

Փաշինյանը քննարկել է Ծավ գյուղում բնակելի տներ կառուցելու հնարավորությունը և հետևել Սյունիք գյուղից Կապան տանող ճանապարհի հիմնանորոգմանը

Պաշտոնական

Փաշինյանը քննարկել է Ծավ գյուղում բնակելի տներ կառուցելու հնարավորությունը և հետևել Սյունիք գյուղից Կապան տանող ճանապարհի հիմնանորոգմանը

Վարչապետը Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոոպերատիվի ստեղծման գաղափարը

Պաշտոնական

Վարչապետը Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոոպերատիվի ստեղծման գաղափարը

Փաշինյանը սահմանամերձ Շիկահողի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է գյուղի խնդիրներին ու զարգացման հեռանկարին

Պաշտոնական

Փաշինյանը սահմանամերձ Շիկահողի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է գյուղի խնդիրներին ու զարգացման հեռանկարին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում