ՄՈՍԿՎԱ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: üրանսահայ հանրահայտ երգիչ եւ երգահան
Շառլ Ազնավուրը հոկտեմբերի 4-ին եւ 5-ին երկու համերգով հանդես կգա Կրեմլի
պետական պալատում: Նրա ելույթները տեղի կունենան Եվրոպայի երկրներ
շրջագայության շրջանակներում: Ծրագիրը, որը կրում է «Ծնունդդ շնորհավոր, Շառլե
անվանումը, երգիչը պատրաստել է իր 80-ամյակի առթիվ:
Համերգների նախօրյակին լեգենդար շանսոնիեն կտրականապես հրաժարվել է ասել,
թե ինչ երգեր է կատարելու Ռուսաստանի մայրաքաղաքում` հայտարարելով, որ դա
կորոշի վերջին պահին: Այնուամենայնիվ, Ազնավուրը հասկանալ է տվել, որ
մոսկվացիները կունկնդրեն իր ամենից հայտնի երգերը: