ԿԲ-ն վստահեցնում է՝ Հայաստանի բանկային համակարգը շարունակում է մնալ իրացվելի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բանկային համակարգի ռիսկերի կլանման ունակությունը պահպանել է բարձր մակարդակը: Համակարգը շարունակում է մնալ իրացվելի, այսինքն՝ ցանկացած պահի բանկերն ունակ են բավարարելու հաճախորդերի ցանկացած տեսակի պահանջներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին 2019 թ. առաջին կիսամյակի և դրամավարկային քաղաքականության ընթացիկ զարգացումներին նվիրված ասուլիսում հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:

«Ֆինանսական համակարգը մեզ մոտ տասնամյակից ավելի է, ինչ շարունակում է մնալ բավականին ունակ՝ դիմակայելու տարբեր տեսակի զարգացումներին՝ թե ներտնտեսական, թե դրսից եկող ռիսկերին: Ֆինանսական, մասնավորապես բանկային համակարգի ռիսկերի կլանման ունակությունը հիմնականում պահպանվել է այն մակարդակում, ինչ ունեինք 2018-ին, սակայն որոշ ռիսկերի՝ ներառյալ մակրոռիսկերի առումով, ավելի լավացել է»,-ասաց Գրիգորյանն ու հավելեց՝ ֆինանսական համակարգը առաջին կիսամյակի ընթացքում թե ԿԲ-ի կողմից վարվող քաղաքականության, թե ընդհանուր ներտնտեսական զարգացումների շնորհիվ, շարունակել է մնալ բավականին իրացվելի:

Բանկային համակարգի կայունությունն ու առողջությունը գնահատում են իրացվելիության և կապիտալի համարժեքության նորմատիվներով:

Գրիգորյանը շեշտեց՝ բանկային համակարգի իրացվելիությունը նշանակում է, որ բանկերը համապատասխան պահանջարկի առկայության դեպքում կարող են տրամադրել տարբեր տեսակի ֆինանսական գործիքներ՝ տարբեր տեսակի վարկեր, ներգրավել, հետ վերադարձնել ավանդներ:

Կապիտալի համարժեքության ցուցանիշը խոսում է ֆինանսական կազմակերպությունների՝ մասնավորապես բանկերի տարբեր տեսակի անկանխատեսելի, չսպասված զարգացումներին դիմակայելու ունակության մասին: «Մեզ մոտ նվազագույն ցուցանիշը սահմանված է 12 տոկոս, մինչդեռ բազելյան սկզբունքով սահմանված նվազագույն ցուցանիշը 8 տոկոս է: Սակայն մեր բանկային համակարգի միջին կշռված ցուցանիշը 17.4 տոկոս է: Դա խոսում է բանկային համակարգի կայունության և տարբեր տեսակի շոկերին դիմակայելու ունակության մասին»,-եզրափակեց Գրիգորյանը:

Հայերեն

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր

ԱԳՄԱ նախարարը կարևորել է սահմանային միջադեպերի կառավարման բարելավումն ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման գործում. Փաշինյանն ու Ռոսվալլը հանդիպել են

COP17-ը պետք է գլոբալ նպատակները վերածի գործնական քայլերի և չափելի արդյունքների. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարները քննարկել են մի շարք հարցեր

Հայաստան է ժամանել Իսպանիայի Սոֆիա թագուհին

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը

Բոլսոնարուն ընդունել է պարտությունը Բրազիլի նախագահական ընտրություններում

COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը

Կանանց առաջնորդությանն աջակցելը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. Ջեմմա Հարփեր