Տնտեսություն

Հայաստանը «էպիկական ճանապարհորդության» թեժ վայրերի ցանկում. eTurboNews-ի անդրադարձը

2 րոպեի ընթերցում

Հայաստանը «էպիկական ճանապարհորդության» թեժ վայրերի ցանկում. eTurboNews-ի անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը, Ֆինլանդիան, Էրիթրեան, Հարավային Կորեան, Ղազախստանը, ըստ զբոսաշրջային փորձագետների, կարող են 2020 թվականին համարվել «էպիկական ճանապարհորդության» հաջորդ թեժ վայրերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, eTurboNews-ը տեղեկացնում է, որ էպիկական ճանապարհորդությունը տուրիստական ուղղությունների մեջ նոր բաղադրիչ է ֆինանսապես ապահովված անձանց համար, ովքեր ցանկանում են ճեղքել սահմանները և ձեռք բերել եզակի փորձ: Նրանք ցանկանում են ավելին, քան պարզապես արձակուրդը և առաջնորդվում են հույզերով:

«Steppes Travel»- ի գործադիր տնօրեն Ադամ Սեբբայի խոսքով՝ մարդիկ գալիս են իրենց մոտ և հարցնում վայրերի մասին, որոնց վերաբերյալ տեղեկացել են «Instagram»-ում: «Ասում են՝ ցանկանում եմ գնալ այնտեղ, շատ հուզառատ ճանապարհորդություն կլինի»,-նշել է փորձագետը: Նշվում է, որ էպիկական ճանապարհորդության ոճը, որ փնտրում են հաճախորդները, շատ հաճախ բերում է անհատական երթուղու՝ տուրիստական ընկերությունների կողմից հսկայական առաջարկներով:

Մասնագետներն ընդգծում են, որ էպիկական ճանապարհորդության դիմողները փնտրում են նաև կրթական կողմ, հատկապես, երբ նրանք ճանապարհորդում են ընտանիքներով:

Հայաստանը որպես զբոսաշրջային հետաքրքիր ուղղություն են դիտարկում աշխարհի հեղինակավոր զբոսաշրջային պորտալներ, բլոգերներ: Երկիրը ներառված է ամենատարբեր նախընտրություն և ֆինանսական հնարավորություն ունեցողների վարկանիշային ցուցակներում: «Կովկասի զարդ». այսպես էր արտահայտվել Irish Examiner-ը` Հայաստանի զբոսաշրջային գրավչության մասին: Ռուսական «National Geographic Traveler»-ն անդրադարձել էր հենց տեղացիների խորհուրդներով, իսկ ճանապարհորդ-բլոգեր Եվա զու Բեկը Հայաստանն անվանել էր Կովկասի սիրտը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում