1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կովկասի զարդ. Irish Examiner-ը` Հայաստանի զբոսաշրջային գրավչության մասին

Կովկասի զարդ. Irish Examiner-ը` Հայաստանի զբոսաշրջային գրավչության մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ryanair իռլանդական ավիաընկերության Հայաստանի ավիաշուկա մուտք գործելու կապակցությամբ իռլանդական Irish Examiner պարբերականը ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը: Պարբերականը Հայաստանը բնութագրել է որպես «Կովկասի զարդ»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հիշեցնելով, որ Հայաստանն առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնեությունը` պարբերականը նշել է, որ մեր երկրում կան բազմաթիվ հիասքանչ վանքեր և եկեղեցիներ: Այն առանձնացրել է Գեղարդն ու Նորավանքը:

Պարբերականն անդրադարձել է Սևանա լճին և այլ ազգային պարկերի:

Հայաստան գալու դեպքում պարբերականն առաջարկել է նաև այցելել Տաթևի վանական համալիր և օգտվել աշխարհի ամենաերկար ճոպանուղուց:

Խոսելով Երևանի մասին` Irish Examiner-ը նշել է, որ քաղաքի ճարտարապետությունը տպավորիչ է: «Աշխույժ, պատմական մայրաքաղաք, որը հպարտորեն կրում է եվրասիական ժառանգությունը: Հայաստանի մայրաքաղաքը հարուստ է  այնպիսի ճարտարապետությամբ, որն արժանի է տեղ գտնել զբոսաշրջային ուղեցույցներում»,-ընդգծված է պարբերականում:

Irish Examiner-ը շեշտել է, որ Երևանը հարուստ է բազմաթիվ ռեստորաններով ու սրճարաններով, որտեղ կարելի է հրաշալի ժամանակ անցկացնել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]