Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կովկասի սիրտը. Ճանապարհորդ-բլոգեր Եվա զու Բեկի անդրադարձը Հայաստանին

Կովկասի սիրտը. Ճանապարհորդ-բլոգեր Եվա զու Բեկի անդրադարձը Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգ պատճառ, թե ինչու պետք է այցելել Հայաստան. ճանապարհորդ-բլոգեր Եվա զու Բեկը, ով մեծ թվով հետևորդներ ունի սոցիալական ցանցերում, հրապարակել է տեսանյութ Հայաստանի մասին: Կովկասի սիրտը, այսպես է բնորոշում Հայաստանը Եվա զու Բեկը, ով իր տեսանյութը սկսում է Երևանից:

«Հայաստան այցելելու առաջին պատճառը հենց Երևանն է, որը լի է անակնկալներով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, պատմել է նա: Տեսանյութում ներկայացվում է Կասկադ համալիրն իր հետաքրքիր վայրերով, որտեղից ապշեցուցիչ գեղեցիկ տեսարան է բացվում:

«Այստեղ կարող եք գտնել Սովետական միության ազդեցությունը, քրիստոնեական մեծ ժառանգություն, իսլամական ճարտարապետության նմուշներ: Այդ ամենից զատ, Երևանն առանձնանում է ժամանակակից ռեստորաններով ու ժամանցի վայրերով»,-նշել է նա:

 Եվա զու Բեկը պատմում է հայկական շուկայի մասին՝ շեշտադրելով սուջուխը, չրերը, մրգերը: Բլոգերը հիացած է հյուրասիրությամբ, երբ վաճառողներն առաջարկում են անպայման համտեսել հայկական բերքն ու բարիքը:

Ներկայացնելով հայկական եկեղեցիներն ու դրանց պատմությունը, Եվա զու Բեկն ընդգծում է, որ հայերն առաջինն են ընդունել քրիստոնեությունը: Խոսելով խաղողագործության մասին, հեղինակը պատմում է Հայաստանում գինու մշակույթի մասին:

«Հայաստանն առանձնանում է իր լավագույն ուտեստներով: Աննկարագրելի համ ունեն, ես իսկապես սիրում եմ հայկական ուտեստները»,-նշել է նա՝ պատմելով խուրջինի, ղափամայի, ժենգյալով հացի, տոլմայի մասին:

Հեղինակը ֆիլմում հատուկ շեշտադրում է Հայաստանի բնությունը, անտառները, լեռնաշխարհն իր ողջ գեղեցկությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]