Տարածաշրջանային

Ռուսաստանը մնում Է վրացական գինու հիմնական ներմուծողը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը մնում Է վրացական գինու հիմնական ներմուծողը

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանն ընթացիկ տարվա հունվարից մինչեւ հոկտեմբեր Ռուսաստան Է արտահանել ավելի քան 47 մլն շիշ գինի, ինչը 11 տոկոսով ավելի Է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Այդ մասին ասված Է հանրապետության Գինու ազգային գործակալության՝ նոյեմբերի 5-ին հրապարակված նյութերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռուսաստանը մնում Է վրացական գինու հիմնական ներմուծողը: Գործակալության տվյալներով՝ երկրորդ տեղում Ուկրաինան Է: Տասն ամսում Վրաստանն այս երկիր Է արտահանել ավելի քան 8,3 մլն շիշ գինի, ինչը 0,5 տոկոսով պակաս Է, քան անցյալ տարվա հունվար-հոկտեմբերին: Առաջատարների եռյակը եզրափակում Է Չինաստանը: Տարեսկզբից Վրաստանն ավելի քան 6 մլն շիշ գինի Է արտահանել Ընդերկնյա՝ տարեկան արտահայտությամբ 12 տոկոսով ավելի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում