Տարածաշրջանային

Քաղաքականություն մտնելն ամենաարժեքավորն Է, ինչ ես երբեւիցե արել եմ կյանքում. Բիձինա Իվանիշվիլի

2 րոպեի ընթերցում

Քաղաքականություն մտնելն ամենաարժեքավորն Է, ինչ ես երբեւիցե արել եմ կյանքում. Բիձինա Իվանիշվիլի

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քանի որ քաղաքականությանն իմ մասնակցությունը օգնեց ու թույլ տվեց մեզ խաղաղ ճանապարհով իշխանությունից հեռացնել այն ռեժիմը, որը հենվում Էր ժողովրդին ճնշելու վրա, դա, հավանաբար, այն ամենաարժեքավորն Է, ինչ ես երբեւիցե արել եմ կյանքում»,- Entrepreneur Georgia հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել Է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

,Entrepreneur Georgiaե-ն հետաքրքրվել Է Բիձինա Իվանիշվիլիի բիզնեսով եւ բարեսիրական գործունեությամբ: Այդ կապակցությամբ Իվանիշվիլին հայտարարել Է, որ բարեգործությունը գնահատելի Է միայն այն ժամանակ, երբ այն իրականացվում Է առանց ավելորդ ցուցադրության: Եվ այդպես Էր այնքան ժամանակ, քանի դեռ ինքը չմիջամտեց քաղաքական գործընթացին:

«Սակայն կասեմ, որ ամենաարժեքավորը, ինչ ես արել եմ բարեգործության տեսանկյունից, կարծում եմ դա իմ մասնակցությունն Է քաղաքականությանը, քանի որ անհատույց լինելուն զուգահեռ, ինչը բարեգործության անհրաժեշտ պոստուլատն Է, այն իշխանության պայմաններում քաղաքականույթանը մասնակցելը վտանգի Էր ենթարկում ոչ միայն իմ սեփականությունը, այլեւ իմ կյանքն ու իմ ընտանիքի անդամների կյանքը: Եթե գնահատելու լինենք արդյունքներով՝ քանի որ քաղաքականությանն իմ մասնակցությունը օգնեց ու թույլ տվեց մեզ խաղաղ ճանապարհով իշխանությունից հեռացնել այն ռեժիմը, որը հիմնվում Էր ժողովրդին ճնշելու վրա, դա, հավանաբար, ամենաարժեքավորն Է, ինչ ես երբեւիցե արել եմ կյանքում»,-ասել Է Իվանիշվիլին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում