ԵՄ-ն կշարունակի Հայաստանի հյուսիսային մարզերի զարգացմանն ուղղված ծրագրերը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 4ՆՈՅԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԵՄ-ն 2020թվականին կշարունակի Հայաստանի հյուսիսային մարզերիզարգացմանն ուղղված ծրագրերը։ Այս մասին նոյեմբերի4-ին կայացած ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը տեղեկացնելով,որդրանք ինչպես նախկինում,այնպես էլ հաջորդ տարիընդգրկելու են հանրապետության հյուսիսային3մարզերը՝Շիրակ,Լոռի և Տավուշ։«Ընդհանուր առմամբ, տարածքային զարգացմանն ուղղված մեր ծրագրերը շատ են։ Աջակցելու ենք տարածքային զարգացման տեմպերը խթանելուն,տրամադրելու ենք աջակցություն տեղական ինքնակառավարման մարմիններին,բիզնես համայնքինև հասարակական կազմակերպությունների զարգացմանը։ Հաջորդ տարի մենք Հայաստանի կառավարության հետ կորոշենք աջակցվող ծրագրերի կոնկրետ ուղղությունները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Անդրեա Վիկտորինը։

Անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ նախկին դեսպան Պյոտր Սվիտալսկուկողմիցանցյալում ներկայացրած«փող՝ գաղափարի դիմաց»կարգախոսին՝ դեսպան Անդրեա Վիկտորինը նշեց,որհամամիտ է իր գործընկերոջ հետ,միայն թեգաղափարները պետք է իրականացվեն։«Գաղափարները լավ են,համաձայն եմ նախորդ դեսպանի հետ,բայց դրանք պետք է վերածվեն ծրագրերի,որպեսզի իրականանալի դառնան»,-նշեց ԵՄ դեսպանը։

Խոսելով ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերին աջակցելումասին՝ Անդրեա Վիկտորինընշել է,որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը։ «Թե՛ կառավարության,թե՛ ԱԺ -ի հետ քննարկումներում ես տեսնում եմ ուժեղ կամք փոխելու այս երկիրը։ Մենք միշտ պատրաստ ենք աջակցելու ՀՀ կառավարությանը այս ուղղությամբ կլինի դա տնտեսական զարգացումը,բնապահպանությունը,էներգետիկ արդյունավետությունը, թեկրթությունը։ Այս ամենն առաջնահերթություն է և մենք աջակցում ենք ոչ միայն գաղափարներին,այլ օգնում ենք դրանք իրականացնել՝ ապահովվել լիարժեքֆինանսավորում։ Եվ այդ առումով մենք խթանում ենք համագործակցությունը Եվրոպական Միության և կառավարության միջև և դրաառանցքում տեսնում ենք համագործակցություն ՀԿ-ների ևմասնավոր հատվածի միջև»,-նշեց ԵՄ դեսպանը։
Հայերեն Français

Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը