ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական արտադրության ՍՈՒ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները Հայաստանում կլինեն այս տարեվերջին կամ մյուս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Ինքնաթիռները ժամանելու են կամ դեկտեմբերին կամ հունվար-փետրվար ամիսներին»,-ասաց նախարարն ու հավելեց՝ այդպես էլ նախատեսված է եղել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատանքներ է իրականացնում ռուսաստանյան արտադրության Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներ գնելու ուղղությամբ։