1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը կքննարկի Արարատ Գրիգորյանին Վայոց ձորի մարզպետ նշանակելու հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 31-ի նիստի օրակարգում:
Մի քանի շաբաթ առաջ Վայոց ձորի մարզում տեղի ունեցած միջադեպից հետո Տրդատ Սարգսյանը հրաժարական էր տվել մարզպետի պաշտոնից: