«Ժամանակակից դասականներ» փառատոնը Հայաստանում կհյուրընկալի մեծանուն կոմպոզիտորների և մենակատարների

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը, որն անցկացվելու է նոյեմբերի 1-9-ը, աշխարհի տարբեր ծայրերից Երևան կբերի մեր օրերի լեգենդար կոմպոզիտորներ Ցիգան Չենին, Քշիշտոֆ Պենդերեցկուն, Ալեքսեյ Շորին, Գեորգս Պելեցիսին, Ալեքսանդր Չայկովսկուն և Կառլ Ջենկինսին: Նրանց կմիանա սիրված մաեստրո Տիգրան Մանսուրյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`փառատոնային համերգներից յուրաքանչյուրը նվիրվելու է կոմպոզիտորներից մեկին: Համերգներին ներկայացվելու են հեղինակների ստեղծագործությունները։

«Սա բացառիկ և հետաքրքիր փառատոն է, որը միավորել է աշխարհի լավագույն ժամանակակից կոմպոզիտորներին, որոնք գալիս են Հայաստան: Կարևոր է խոսել նաև մենակատարների մասին. կոմպոզիտորների գործերը կկատարեն մեծ հռչակ վայելող դաշնակահար Բորիս Բերեզովսկին, ալտահար Յուրի Բաշմետը, ջութակահարներ Գիդոն Կրեմերը, Նինգ Ֆենգը, թավջութակահար Մարիո Բրունելոն, ֆրանսաբնակ ջութակահար Շուշան Սիրանոսյանը և բազմաթիվ այլ երաժիշտներ»,-հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Նա տեղեկացրեց, որ փառատոնի առաջին համերգը նվիրվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանին:

«Սա նմանը չունեցող իրադարձություն է հայ երաժշտության բնագավառում: Ես կարևորում եմ նաև այն, որ փառատոնին հնչելու են իմ լավ բարեկամ Գիա Կանչելիի գործերը: Ցավում եմ, որ նա վերջերս հեռացավ կյանքից»,-նշեց Տիգրան Մանսուրյանը:

Անդրադառնալով նոյեմբերի մեկին կայանալիք համերգին` կոմպոզիտորն ընդգծեց` ուրախ է, որ իր վաղեմի ընկեր Ալեքսան Սիրանոսյանի դուստրը` Շուշան Սիրանոսյանը կատարելու է իր ստեղծագործություններից մեկը: «Համերգին մասնակցելու է նաև թավջութակի վարպետ Մարիո Բրունելոն: Մի քանի տարի է, ինչ սպասում եմ, որ նա գա Հայաստան ու ելույթ ունենա այստեղ: Վերջապես նա ժամանելու է Երևան ու առաջին անգամ հնչեցնելու է իմ երաժշտությունը»,-նշեց մաեստրոն:

Եվրոպայի աջակցության մշակութային հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովն էլ ասաց, որ այս փառատոնի յուրահատկությունն այն է, որ հնարավոր է ոչ միայն տեսնել մեծանուն կոմպոզիտորներին, այլև ծանոթանալ նրանց հետ:

Փառատոնը համախմբել է նաև հայաստանյան կոլեկտիվների. աշխարհահռչակ մենակատարների հետ ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի երգչախումբը, «Այբ» դպրոցի երգչախումբը։ Համերգները կկայանան դիրիժորներ Սերգեյ Սմբատյանի, Էդուարդ Թոփչյանի, Կառլ Ջենկինսի և Քշիշտոֆ Պենդերեցկու ղեկավարությամբ։

«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Եվրոպայի աջակցության մշակութային հիմնադրամը։ Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում