Տարածաշրջանային

Վրաստանի խորհրդարանն սկսել Է 2020 թվականին համամասնական ընտրությունների անցնելու ընթացակարգը

3 րոպեի ընթերցում

Վրաստանի խորհրդարանն սկսել Է 2020 թվականին համամասնական ընտրությունների անցնելու ընթացակարգը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 28-ին Վրաստանի խորհրդարանը ձեռնամուխ Է եղել Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու աշխատանքին, որոնք վերաբերում են 2020 թվականին զրոյական շեմով եւ համամասնական համակարգով խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն: Խորհրդարանի նիստը ուղիղ եթերով հեռարձակվել Է օրենսդիր մարմնի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինձ համար պատիվ Է՝ ձեզ ներկայացնել կարեւորագույն փոփոխություններից մեկը «Սահմանադրության մասին» օրենքում, որը նախատեսում Է՝ փոխել 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների ընտրական համակարգը»,-ասել Է Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերի կոմիտեի ղեկավար Անրի Օհանաշվիլին, որը հանդես Է եկել որպես հիմնական զեկուցող:

Փոփոխությունների նախաձեռնողներ են հանդես եկել խորհրդարանի 93 պատգամավորներ: Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու համար անհրաժեշտ Է 150 պատգամավորներից 113-ի համաձայնությունը:

Այսօր «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունը խորհրդարանում ներկայացված Է 107 պատգամավորով: Ընդդիմությունն արդեն հայտարարել Է, որ կպաշտպանի փոփոխությունները եւ կառավարող կուսակցությանը կօգնի դրանք ընդունել: Չնայած ընտրությունների համամասնական համակարգի անցնելու հարցի շուրջ ընդդիմության եւ կառավարող կուսակցության միասնությանը, իշխանության ընդդիմախոսները, այնուամենայնիվ, դժգոհություն են հայտնում այն բանից, որ նորամուծությունը կարգելի խորհրդարանական ընտրությունների ժամանակ միավորվել մեկ դաշինքներում եւ հանդես գալ միասնական ճակատով: Նրանց նաեւ չի բավարարում այն, որ 2024 թվականից զրոյական արգելքը կլուծարվի եւ կսահմանվի 5 տոկոսի շեմ: Ընդդիմությունը պնդում Է շեմի նվազեցումը մինչեւ 3 տոկոս: 2020 թվականին ընտրությունների խառը համակարգից համամասնականին անցումը «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր ու նախագահ Բիձինա Իվանիշվիլին ազդարարել Է հունիսի վերջին:

Խորհրդարանական ընտրությունները համամասնական համակարգով անցկացնելը բողոքի ակցիաների մասնակիցների պահանջներից մեկն Էր, որոնք հունիսի 20-ից երեք ամսվա ընթացքում ցույցեր Էին կազմակերպում Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Վրաստան

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

Տնտեսություն

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստան

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Վրաստան

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստան

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Վրաստան

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Պաշտոնական

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից

Վրաստան

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից

Վրաստանում շարունակում են իրատեսական համարել հանրապետության անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2030 թվականը

Վրաստան

Վրաստանում շարունակում են իրատեսական համարել հանրապետության անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2030 թվականը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում