ԱԺ-ն քննարկում է մարզում սննդի ոլորտի գործունեություն իրականացնողների արտոնությունից օգտվելու հարցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենքի նախագիծը, որով առաջարկվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարել նաև մարզերում հանրային սննդի ոլորտում շրջանառության 24 մլն դրամի շեմը չգերազանցող գործունեություն իրականացնողներին և ընձեռել նախատեսվող հարկային արտոնությունից օգտվելու հնարավորություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց պատգամավոր Մանե Թանդիլյանը:

«Հարկային օրենսգրքի փոփոխության արդյունքում 2020-ի հունվարին ուժի մեջ է մտնելու միկրոձեռնարկատիրության սուբյեկտի գաղափարը, որով նախատեսվում է մինչև 24 մլն դրամի շրջանառություն ունեցող տարբեր ձեռնարկություններին ազատել տարբեր տեսակի հարկերից: Սակայն կան սահմանափակումներ, թե որոնք են այդ ձեռնարկատիրությունները կամ գործունեության ոլորտները, որոնք կարող են համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ և օգտվել արտոնությունից: Մենք առաջարկում ենք այդ բացառությունների շարքից հանել մարզերում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողներին»,-ասաց Թանդիլյանն ու հավելեց՝ այսինքն մինչև 24 մլն դրամ շրջանառության շեմ ունենալու դեպքում դրանք կազատվեն որոշակի հարկերից:

Նա նշեց, որ նախագծի նախնական տարբերակով առաջարկել էին բացառությունների շարքից հանել հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող բոլոր ձեռնարկություններին՝ ինչպես նաև Երևանի վարչական սահմաններում առևտրական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին, ԱՁ-ներին, այնպես էլ Երևանի վարչական սահմաններից դուրս առևտրային կենտրոններում առևտրական գործունեություն կատարողներին: Սակայն հանձնաժողովում հավանության է արժանացել միայն մեկ դրույթը:

ԼՀԿ-ի նախնական տեղեկություններով՝ նախագիծը կարող է վերաբերվել մոտ 1000 ձեռնարկատիրական սուբյեկտի:

Հայերեն

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր

ԱԳՄԱ նախարարը կարևորել է սահմանային միջադեպերի կառավարման բարելավումն ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման գործում. Փաշինյանն ու Ռոսվալլը հանդիպել են

COP17-ը պետք է գլոբալ նպատակները վերածի գործնական քայլերի և չափելի արդյունքների. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարները քննարկել են մի շարք հարցեր

Հայաստան է ժամանել Իսպանիայի Սոֆիա թագուհին

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը

Բոլսոնարուն ընդունել է պարտությունը Բրազիլի նախագահական ընտրություններում

COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը

Կանանց առաջնորդությանն աջակցելը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. Ջեմմա Հարփեր