ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար տուգանքի բարձրացման նախագիծը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստի օրակարգ չընդգրկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի կողմից ներկայացված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Դրանով, մասնավորապես, առաջարկվում էր տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու դեպքում արդեն իսկ նշանակված տուգանքի չափը բարձրացնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն օրակարգ ընդգրկելու քվեարկությանը կողմ քվեարկեց 25 պատգամավոր, դեմ՝ 82, ձեռնպահ՝ 12-ը:

Էնֆիաջյանը շեշտեց՝ նախաձեռնությունը կրում է բացառապես մեկ միտում՝ կանխարգելել նման անցանկալի դրսևորումները: Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 150-ապատկի չափով:

Էնֆիաջյանի խոսքով՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունն ուսումնասիրելով, կարծում են, որ էական զսպող մեխանիզմներ պետք է ունենան, ուսումնասիրել են ԵԱՏՄ փորձը, միջազգային փորձը: Նրա խոսքով՝ նախագծի հռետորաբանության հետ կապված կառավարության կողմից որպես այսպիսին մերժում չկա, համակարծիք են, սակայն նշում են, որ կա այլընտրանքային նախագիծը: «Սակայն ԲՀԿ-ի պատգամավորների կողմից մի քանի նախաձեռնություններ ևս կան, որոնց հետ կապված ևս նշվում է, որ խնդիր չկա, սակայն կառավարությունն էլ ունի իր նախագիծը: Կարծում եմ, որ հիմնախնդիրը դահլիճում քննարկելու հնարավորությունը պետք է ընձեռվի»,-նշեց նա:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը նշեց, որ նախագիծը ժամանակավրեպ և ընդունելի չէ այսօր: «Ունենք արդեն համապարփակ մեծ փաթեթ, այսպես կոչված տուգանային միավորների ներդրման նախագծերի փաթեթը, և դա ընդլայնված կարգավորում է ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտի մի շարք իրավահարաբերություններ և նոր քաղաքականություն է մտցնում՝ վարչական տուգանքների կիրառման պրակտիկայում»,-ասաց նա ու ներկայացրեց փաստ, որն էական հակասության մեջ է ներկայացված նախագծի հետ:

Նա նշեց, որ տուգանային միավորների կիրառման համակարգի փաթեթում առավելագույն տուգանքը սահմանված է 29 հազար դրամ:

Հայերեն

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է