ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց վարձու աշխատողի բժշկական ապահովագրության համար եկամտահարկի նվազեցման նախագիծը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի առաջարկած նախագիծը, որով առաջարկվում է վարձու աշխատողների կամավոր առողջապահական ապահովագրության դեպքում այդ գումարը նրա եկամտահարկից նվազեցնել՝ 50 հազար դրամի չափով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովի բացասական եզրակացություն ստացած ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ օրակարգ չընդգրկվեց՝ 43 կողմ, 78 դեմ և 2 ձեռնպահ ձայներով:

«Խոսքը վերաբերվում է բժշկական ապահովագրության կամավոր ներդրման հնարավորությանը: Երկրում կան ապահովագրական ընկերություններ, որոնք այսօր արդեն իրականացնում են առողջապահության ապահովագրության ծառայություններ: Մենք հնարավորություն ունենք նախքան համընդհանուր բժշկական ապահովագրության անցնելը հնարավորություն տալ ոլորտը զարգացնելու: Քաղաքացիները՝ վարձու աշխատողները, որոնք կամավոր ապահովագրություն կիրականացնեն, ապա մինչև 50 հազար դրամի չափով իրենց եկամտային հարկից այդ գումարը կնվազեցվի»,-ասաց Թանդիլյանը:

Նրա կարծիքով՝ դա խթան է հանդիսանալու, որ վարձու աշխատողները ապահովագրեն իրենց առողջությունը:

Գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը նշեց, որ նախագիծը ենթադրում է եկամտային հարկից նվազեցումներ: «Հիմնավորում կա, որ ծառայությունների որակը կբարձրանա, համակարգը կզարգանա, գին-որակ հարաբերակցությունը ավելի լավ մակարդակի կբարձրանա: Սակայն պետք է արձանագրենք, որ ապահովագրական ընկերությունները առաջարկվող 50 հազար դրամի սահմաններում առաջարկում են շատ թույլ ու ոչ հրապուրիչ ծառայություններ: Այս գումարները, որոնք պատրաստվում ենք բյուջեից տրամադրել, իրականում դրանց իրական շահառուն կլինեն ապահովագրական ընկերությունները: Աշխատողը կլինի պահանջատեր և դա կազդի որակի վրա, երբ աշխատողը կամավոր կերպով կվճարի այդ ծառայության համար, և այդ ժամանակ կլինի նորմալ մրցակցություն ու ծառայությունների որակի բարձրացում»,-ասաց Վարդանյանն ու կարծիք հայտնեց՝ եկամտահարկի հաշվին ինչ-որ հարցեր լուծելու մշակույթը սխալ է:

Հայերեն

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է