Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է Կոտայքի մարզի դատախազին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 98-րդ հոդվածի համաձայն՝ Կոտայքի մարզպետարանում ուսումնասիրվել է ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի 2019թ․սեպտեմբերի 23-ի «Քասախ համայնքի 2019 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու մասին» N 567 որոշման իրավաչափությունը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ Կոտայքի մարզպետարանից:

Նշված որոշումը կայացնելու լիազորությունը «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածով վերապահված է համայնքի ավագանուն՝ այն է․ «1. Համայնքի ավագանին սույն օրենքով սահմանված կարգով` 5) հաստատում է համայնքի բյուջեն, բյուջեի` համայնքի ղեկավարի առաջարկած փոփոխությունները և բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը.․․»:

Անտեսելով վերը նշված իրավանորմի պահանջը՝ Քասախ համայնքի ղեկավարն ընդունել է N 567 որոշումը, որով գործող օրենսդրությանը հակասելու միջոցով վնաս է պատճառել համայնքի օրինական շահերին:

Հայերեն

Բուրկինա Ֆասոյի իշխանությունները Ֆրանսիային մեկ շաբաթ են տվել դեսպանատունը փակելու համար. Le Monde

«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում

ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ

Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը

Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը

Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ

Կարճաղբյուրում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 11 ծրագիր՝ 965 միլիոն 692 հազար 530 դրամ ներդրմամբ

Արարատի պարեկները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա

«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը