Հարավային Կորեայի իշխանությունները գրեթե 2 մլրդ դոլար կծախսեն ապագայի ավտոմոբիլների ստեղծման վրա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի իշխանությունները 1,8 մլրդ դոլար կներդնեն անվարորդ ավտոմոբիլների եւ այն ավտոմեքենաների արտադրության զարգացման գործում, որոնք աշխատում են ջրածնով:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի նախագահ Մուն Չժե Ինին:

Հարավային Կորեայի ղեկավարը ելույթ Է ունեցել Hyundai հետազոտական կենտրոնում կայացած արարողությանը, որտեղ ներկայացրել Է ավտոմոբիլաշինության իր տեսլականը: Մուն Չժե Ինը նշել Է, որ երկիրն արդեն ապացուցել Է իր վարպետությունը Էլեկտրամոբիլների եւ ջրածնային վառելիքով աշխատող ավտոմեքենաների արտադրության կապակցությամբ:

Նախագահը որպես օրինակ Է բերել Շվեյցարիային ջրածնով աշխատող 1,6 հազար բեռնատարների՝ մատակարարման պարտավորագիրը: Երկրի ղեկավարը նաեւ խոսել Է անվարորդ ավտոմոբիլների եւ ջրածնով աշխատող ավտոմեքենաների տեխնոլոգիաների զարգացման բնագավառում ունեցած ձեռքբերումների մասին եւ հույս հայտնել, որ հարավկորեական ստանդարտներն այդ առումով կդառնան համաշխարհային: Այդ նպատակով, նախագահի խոսքով, Հարավային Կորեան պլանավորում Է այդ տեսակի ավտոմեքենաների վաճառքների բաժինը մինչեւ 2030 թվականը հասցնել 33 տոկոսի եւ համաշխարհային շուկայում հասնել 10 տոկոս բաժնեմասի:

Բացի այդ, նա ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ այս պլանի հաջողության դեպքում կարելի կլինի ջերմոցային գազերի արտանետումները կրճատել 36 տոկոսով, իսկ մանր փոշունը՝ 11 տոկոսով: Դրա հետ մեկտեղ տեղացի ավտոմոբիլաշինարարները պլանավորում են 10 տարվա ընթացքում 60 տրիլիոն վոն (շուրջ 50,6 մլրդ դոլար) ծախսել ապագայի ավտոմեքենաների վրա: Իրենց հերթին հանրապետության իշխանությունները նրանցից առանձին 2,2 տրլն վոնի (1,8 մլրդ դոլար) չափով ներդրում կանեն ժամանակակից ավտոտրանսպորտում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու համագործակցությամբ բացառիկ ցուցադրություն է մեկնարկում Երևանում

Արմեն Գրիգորյանը և Արայիկ Հարությունյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-24-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

ԵՄ-ն շնորհավորել է Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ

Անկախությունը մեզ տվեց մեր երկրում ապրելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք. Տիգրան Ավինյան

ՀՀ վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան

Բելառուսի նախագահը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ՀՀ Անկախության տոնը Գյումրում մեկնարկել է Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տաղավարների ցուցադրությամբ