Տնտեսություն

Հայաստանում ինն ամսում տպվել է մոտ 85 միլիոնով ավելի ՀԴՄ կտրոն

1 րոպեի ընթերցում

Հայաստանում ինն ամսում տպվել է մոտ 85 միլիոնով ավելի ՀԴՄ կտրոն

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2019 թվականի ինն ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տպվել է մոտ 85 միլիոնով ավելի ՀԴՄ կտրոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` ներկայացնելով 2019 թվականի ինն ամսում ՀԴՄ կտրոնների աճի դինամիկան:

«Դուք գիտեք, որ վարչապետը հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնների թվերի և առհասարակ ավելի տպված կտրոնների հարցին հատուկ ուշադրություն է դարձնում: Այս տարի տպվել է 85 մլն 490 հազար 795-ով ավելի ՀԴՄ կտրոն, այսինքն` 37.7 տոկոսով ավելին քան 2018 թվականի ինն ամսվա ընթացքում: 2019 թվականի ինն ամսվա ընթացքում տպվել է մոտ 312 մլն 386 հազար 974 ՀԴՄ կտրոն: Ըստ էության այս հսկիչ դրամարկղային մեքենաների կտրոններով հայտարարագրվել է ավելի քան 236 մլն դրամ հարկման օբյեկտ կամ հարկման շրջանառություն»,- նշեց Անանյանը:

2018 թվականի ինն ամսվա ընթացքում տպվել էր 226 մլն 896 հազար 179 հատ ՀԴՄ կտրոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում