Մոլդովայի խորհրդարանում կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման օրենսդրական նախաձեռնություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի խորհրդարանում շուտով առաջին անգամ կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման օրենսդրական նախաձեռնություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Accent tv»-ին, այս մասին Մոլդովայի խորհրդարանի Արտաքին քաղաքականության և եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նիստում նշել է ազգությամբ հայ պատգամավոր Հայկ Վարդանյանը (Gaik Vartanean):

Նա նաև Մոլդովայում հայկական համայնքի ղեկավարն է, և մի քանի դեսպանների նշանակման վերաբերյալ լսումներին հարց է բարձրացրել՝ ուղղված Դմիտրի Կրոիտորին, որը Թուրքիայում Մոլդովայի դեսպանի թեկնածու է առաջադրվել:

«Հաշվի առնելով այն փաստը, որ շուտով Մոլդովայի խորհրդարանում կներկայացվի օրենսդրական նախաձեռնություն՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, և Մոլդովան կարող է միանալ Եվրամիության երկրների մեծ մասին, ինչպես նաև Ռուսաստանին, որ արդեն ճանաչել են այդ փաստը, սա կարող է հանգեցնել Թուրքիայի կառավարության բացասական արձագանքին»,-նկատել է պատգամավորը:

Հայկ Վարդանյանը նաև նշել է, որ Թուրքիայի և Եվրամիության միջև անհամաձայնության առանցքային կետերից մեկն էլ այն է, որ Թուրքիայի կառավարությունը ժխտում է Հայոց ցեղասպանությունը:

2015թ. Եվրախորհրդարանը վերահաստատել է1987 թվականի հունիսի 18-ին իր կողմից ընդունված բանաձևը, ըստ որի 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածը ճանաչվել էր ցեղասպանություն՝ ցեղասպանության մասին ՄԱԿ-ի 1948 թվականի կոնվենցիայի դրույթների համապատասխան:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան