Տարածաշրջանային

Թբիլիսիի մետրոպոլիտենը 40 նոր վագոն Է գնելու

1 րոպեի ընթերցում

Թբիլիսիի մետրոպոլիտենը 40 նոր վագոն Է գնելու

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի մետրոպոլիտենը 40 նոր վագոն կգնի, որոնցից կկազմվի 10 նոր գնացք: Դա կնստի 60 մլն դոլար: Այդ մասին քաղաքագլուխ Կախա Կալաձեն հայտարարել Է քաղաքի կառավարության հոկտեմբերի 15-ին կայացած նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

«Ֆինանսավորման մասին հոգ կտանի Վերկառուցման եւ զարգացման եվրոպական բանկը: Վագոնները փուլ առ փուլ կմատակարարվեն երեք կամ չորս տարվա ընթացքում»,-նշել Է Կալաձեն:

2019 թվականի սկզբից Թբիլիսիի մետրոյում արդեն նորացրել են չորս շարժակազմ, իսկ մինչեւ տարեվերջ կհատնվի եւս ութ նորացված շարժակազմ: Քաղաքի կառավարությունը գտնում Է, որ այս միջոցառումները հնարավորություն կտան մետրոյում գնացքների երթեւեկության միջեւ ընդմիջումները կրճատել մինչեւ 2,5 րոպե:

Թբիլիսիի մետրոյի ենթակառուցվածքի բարելավումը հայտարարված Է Վրաստանի կառավարության գլխավոր գերակայություններից մեկը: 2018-2019 թվականներին այդ նպատակի համար բյուջեից հատկացվել Է ավելի քան 100 մլն լարի (ավելի քան 36,2 մլն դոլար): Այսօրվա դրությամբ Թբիլիսիի մետրոն հաշվում Է 23 կայարան, որոնք գտնվում են երկու ուղեգծի վրա: Մետրոյի գծերի ընդհանուր երկարությունը 57 կիլոմետր Է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում