Պաշտոնական

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է դոկտոր Էրիկ Էսրաիլյանին

1 րոպեի ընթերցում

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է դոկտոր Էրիկ Էսրաիլյանին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանըհոկտեմբերի 8-ին հյուրընկալել է ամերիկահայ անվանի բժիշկ, ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, հասարակական գործիչ, Հայկական բարեգործական ընդհանուր միության տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ, դոկտոր Էրիկ Էսրաիլյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էրիկ Էսրաիլյանն ասել է, որ իր համար պատիվ է վերադառնալ Հայաստան և հանդիպել Հայաստանի նախագահի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Կալիֆոռնիայի համալսարանի և Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների փոխգործակցության հնարավորություններին: Խոսվել է նաև Հայաստան- Սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաև հայաստանյան գործընկերների հետ համագործակցության ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում