Տարածաշրջանային

Վրաստանի վարչապետն առայժմ չի պլանավորում այցելել Ռուսաստան

1 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետն առայժմ չի պլանավորում այցելել Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հոկտեմբերի 8-ին հայտնել Է, որ չի պատրաստվում այցով մեկնել Ռուսաստան վրաց-ռուսական հարաբերությունները կարգավորելու նպատակով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Չեմ հաստատում»,- ասել Է նա լրագրողներին, պատասխանելով այն հարցին, թե «դուք հաստատում եք արդյոք, որ պատրաստվում եք շուտով այցելել Մոսկվա»:

Վարչապետը նաեւ նշել Է, որ մտադիր չԷ սուբսիդավորել ուղիղ չվերթները Ռուսաստանից, ֆինանսավորում կհատկացվի եվրոպական ուղղություններով թռիչքների համար:

«Մենք չենք քննարկում Ռուսաստանից ուղիղ չվերթների սուբսիդավորման հարցը: Թռիչքների սուբսիդավորման առումով հիմնական ուղղությունը Քութայիսի օդանավակայանն Է: Այսօր մենք ունենք մոտավորապես 50 կետ, ուր իրականացվում են ուղիղ չվերթներ: Ուղիղ չվերթներն ամենաարդյունավետ եւ արագ գործիքն են զբոսաշրջիկների թիվը երկրում առավելագույն չափով ավելացնելու համար: Սուբսիդավորման ձեւերը պետք Է առեւտրային առումով ավելի հետաքրքիր լինեն երկրի համար»,- լրագրողներին հայտարարել Է վարչապետը տուրիստական բիզնեսի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումից հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում