Ինովացիա

Մոսկվայի կառավարությունը WCIT-2019-ի շրջանակում Երևանում ներկայացրեց իր տաղավարը

3 րոպեի ընթերցում

Մոսկվայի կառավարությունը WCIT-2019-ի շրջանակում Երևանում ներկայացրեց իր տաղավարը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի կառավարությունը Երևանում ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT-2019) ընթացքում ներկայացրեց իր տաղավարն ու այն ծառայությունները, որոնք կարող է մատուցել համաժողովի մասնակիցներին ու հյուրերին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մոսկվայի ինովացիոնգործակալությանգլխավոր տնօրեն Ալեքսեյ Պարաբուչևը նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ մեծանում է դրանցից օգտվողների քանակը:

«Մեր տաղավարը բաղկացած է մի քանի հիմնական ուղղություններից: Առաջինը բիզնեսի ուղղությունն է: Այստեղ ներկայացնում ենք, թե ինչ կազմակերպություններ են գործում Մոսկվայում և ինչ ծառայություններ կարող են մատուցել դրանք մարդկանց, որոնք գտնվում են այստեղ: Հաջորդ ուղղությունը մեծ ծրագրերինն է, որոնք իրականացնում է Մոսկվայի կառավարությունը, և որոնց մասնակցելու ենք հրավիրում բոլորին, ովքեր գտնվում են այստեղ»,- ասաց Պարաբուչևը:

Տաղավարում ներկայացվող հավելվածներից մեկի միջոցով յուրաքանչյուրը կարող է ստանալ իրեն հետաքրքրող սոցիալական, առողջապահական կամ ոլորտի ծրագրերի մասին տեղեկությունը հաշված րոպեների ընթացքում:

ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Հոկտեմբերի 6-9-ն անցկացվելիք համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։ Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։

Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի՝ WCIT-2019-ի ժամանակ հատուկ զեկույցով հանդես գալու համար Հայաստան է ժամանել աշխարհահռչակ Քիմ Քարդաշյանը: «Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը Քարդաշյանը, որպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, կկիսվի իր փորձով, կներկայացնի, թե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար:

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Միացյալ Նահանգներ

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Երևան

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Բաբայան փողոցը մեկ ամիս փակ է լինելու

Երևան

Բաբայան փողոցը մեկ ամիս փակ է լինելու

«Երևանյան բեսթսելեր». «Մերի Փոփինս»-ն ՝ առաջատար. մանկական. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մերի Փոփինս»-ն ՝ առաջատար. մանկական. հունիս, 2024

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևան

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

Երևան

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

Ինովացիա

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

Երևան

Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

«Վեոլիա Ջուր»-ը պատասխանել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին

Երևան

«Վեոլիա Ջուր»-ը պատասխանել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին

Հիմա գտնվում ենք հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի փորձարկման փուլում․ Ավինյան

Երևան

Հիմա գտնվում ենք հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի փորձարկման փուլում․ Ավինյան

Երևանին անհրաժեշտ է ևս 250 18 մետրանոց ավտոբուս ավտոպարկն ամբողջությամբ արդիականացնելու համար

Երևան

Երևանին անհրաժեշտ է ևս 250 18 մետրանոց ավտոբուս ավտոպարկն ամբողջությամբ արդիականացնելու համար

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում