Մատենադարանը կհյուրընկալի Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի թանգարանը հոկտեմբերի 11-13-ը կազմակերպում է մեծ գրողի ծննդյան 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով և ցուցահանդես:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիտաժողովը նվիրված է Թումանյանի թարգմանական հեքիաթների ուսումնասիրությանը և համաշխարհային թարգմանական հեքիաթագրության համատեքստում վերջինիս համարժեք գնահատմանը:

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը 2017 թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թվականների օրացույցում»։

«Արևելք-Արևմուտք. Հովհ. Թումանյանը և հեքիաթի թարգմանության արվեստը» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Մատենադարանի գիտական մասնաշենքի նիստերի դահլիճում:

Բացմանը ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ Նախագահի տիկին Նունե Սարգսյանը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան), ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրագույն կրթության ստորաբաժանման ավագ համակարգող (ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ` Ստեֆանիա Ջանինիի անունից) Ինգա Նիշանյանը և Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Լենա Թերզիկյանը:

Գիտաժողովին զեկույցներ են ներկայացնելու Իտալիայից, Անգլիայից, Ճապոնիայից, Ռուսաստանից և Վրաստանից ժամանած հյուրեր, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության, Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի մասնագետներ:

«Թուղթ ու թիթեղ կամ մանկության պահնորդները» խորագիրը կրող ցուցահանդեսի հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում:

Միջազգային գիտաժողովը և ցուցահանդեսը իրականացվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի շրջանակում, ԻՆԵԿՈԲԱՆԿ-ի, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու Արտաքին գործերի նախարարությունների աջակցությամբ։

Հայերեն

Ներքին Գետաշենում բացվել է Արցախյան գոյամարտերում  զոհված հերոս հայորդիներին նվիրված հուշահամալիր

ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի սպասվող հանդիպման մասին

ՀՀ նորանշանակ դեսպանը և Ջիբութիի նախագահը դիտարկել են երկկողմ օրակարգի հարցեր

Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները

Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը

Ջո Բայդենը Սպիտակ տան մուտքի առաջ ողջունել է Դոնալդ Թրամփին՝ մինչ վերջինիս երդմնակալության արարողությունը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է

Դոնալդ Թրամփի հազարավոր աջակիցներ հերթ են կանգնել նրա երդմնակալության արարողությանը հետևելու համար

ՀՀ և ԻԻՀ ԱԳ փոխնախարարներն ընդգծել են միմյանց արտաքին քաղաքական առաջնահերթությունների նկատմամբ փոխադարձ հարգանքը