Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել «Երկրի հակառակ կողմը» ներկայացմանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել «Երկրի հակառակ կողմը» գրքի հիման վրա բեմադրված ներկայացմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Երկրի հակառակ կողմը» վեպի բեմադրության ռեժիսորն ու սցենարիստն է «Թատրոն տանիքում» թատերախմբի անդամ Մխիթար Դանիելյանը:

Հայերեն Русский