Արման Բաբաջանյանն անընդունելի է համարում Քոչարյանի գործի առնչությամբ ՄԻԵԴ դիմելու ՍԴ քայլը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը համարում է, որ ՍԴ-ն, երկրի պետականության համար կարևոր գործով՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի առնչությամբ ՄԻԵԴ դիմելով , շուրջ հարված է հասցրել Հայաստանին, և այդ քայլը պետք է համարժեք գնահատականի արժանանա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաբաջանյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ զրույցում:

«ՄԻԵԴ-ի կողմից Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի դիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշումն ինքնին արդեն սահմանը հատելու նշան է: ՍԴ-ն բացի իր բուն սահմանադրական արդարադատություն ապահովելը նաև երկրի սուվերենությունը պաշտպանելու պարտականություն ունի: Երկրի պետականության համար այդպիսի կարևորության գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը, ես կարծում եմ, որ հարված է Հայաստանի սուվերենությանը»,-ասաց Բաբաջանյանը:

Նրա կարծիքով՝Սահմանադրական դատարանն իր գործողությամբ ուղղակի հարված է հասցրել երկրի ինքնիշխանությանն ու սուվերեն ընթացքին: Պատգամավորի կարծիքով՝ ՍԴ-ի կողմից այս քայլը պետք է համարժեք գնահատականի արժանանա:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումը 2019 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունվել էր վարույթ։

Հայերեն

Շառլ դը Գոլն իր երկրին վերադարձրեց պատիվը. Սիմոն Աբգարյանը՝ նոր ֆիլմի, «Ոսկե ծիրան»-ին մասնակցության մասին

Իննսուն ֆիլմ՝ քառասուն երկրից. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը

Մեկ շաբաթում պարեկների գործունեության արդյունքում հայտնաբերվել է ոչ սթափ 528 վարորդ

Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս

Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայի ՀՕՊ-ի ամրապնդումն ու եվրոպական հակաբալիստիկ համակարգի զարգացումը

ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները

«Ռիգա»-ն կգնա խաղաոճի փոփոխության. Մանուել Տուլիպա

Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա

Ամեն ինչ անելու ենք «Արարատ-Արմենիա»-ի ու երկրի պատիվը բարձր պահելու համար. Խուլիո Բուենո