Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը։
«Գերագույն ռադա է ստացվել Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի հրաժարականի դիմումը»,- գրել է Ստեֆանչուկը։
Նրա խոսքով՝ Ռադան հարցը կքննարկի առաջիկայում։ Ստեֆանչուկը նաև շնորհակալություն է հայտնել Սվիրիդենկոյին պետության համար ծայրահեղ բարդ ժամանակաշրջանում կատարած աշխատանքի համար։
Յուլիա Սվիրիդենկոն Ուկրաինայի կառավարությունը գլխավորել էր 2025 թվականի հուլիսի 17-ին՝ Դենիս Շմիգալի հրաժարականից հետո։ Մինչ վարչապետ նշանակվելը նա զբաղեցրել էր առաջին փոխվարչապետի, էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, ավելի վաղ եղել էր Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ։
Հուլիսի 12-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր կառավարության ամբողջական թարմացման մասին՝ նշելով, որ Ուկրաինան փոխում է քաղաքական ռազմավարությունը, ինչի համար անհրաժեշտ են կադրային փոփոխություններ։
Միևնույն ժամանակ, Զելենսկին առաջարկել էր Սվիրիդենկոյին մնալ թիմում և գլխավորել նոր կարևոր ուղղություն առանց մանրամասներ ներկայացնելու։