Սպորտ

Ամեն ինչ անելու ենք «Արարատ-Արմենիա»-ի ու երկրի պատիվը բարձր պահելու համար. Խուլիո Բուենո

2 րոպեի ընթերցում

Ամեն ինչ անելու ենք «Արարատ-Արմենիա»-ի ու երկրի պատիվը բարձր պահելու համար. Խուլիո Բուենո

Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ի պաշտպան Խուլիո Բուենոն Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի մրցակից լատվիական «Ռիգա»-ին հեշտ մրցակից չի համարում:

«Առաջին խաղում մենք թիմային հրաշալի աշխատանք կատարեցինք և հաղթանակի հասանք հենց դրա շնորհիվ: Մտադիր ենք նույն աշխատանքը տանել նաև երկրորդ խաղում: Լինելու ենք շատ կենտրոնացած: Ամեն ինչ անելու ենք «Արարատ-Արմենիա»-ի ու երկրի պատիվը բարձր պահելու համար»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Ռիգայից, լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բուենոն: 

Վերջինիս խոսքով` իր համար առանձնակի կարևորություն ունի պատասխան խաղում առավել լավ հանդես գալը: «Ակնկալում եմ, որ գեղեցիկ հանդիպում կստացվի,  որովհետև «Արարատ-Արմենիա»-ն մեծ աշխատանք է կատարել մարզումային փուլերում: Հստակ գիտենք, որ «Ռիգա»-ն բարձրակարգ մրցակից է ու ունի շատ լավ ֆուտբոլիստներ: Նրանք նաև մեծ փորձառություն ունեն եվրագավաթային մրցաշարերում»,- շեշտեց նա:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի երկրորդ խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն հուլիսի 14-ին կհյուրընկալվի լատվիական «Ռիգա»-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին: Թիմերի առաջին խաղում, որը կայացել էր մեկ շաբաթ առաջ, «Արարատ-Արմենիա»-ն հաղթել էր 2:0 հաշվով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում