Աշխարհ

Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայի ՀՕՊ-ի ամրապնդումն ու եվրոպական հակաբալիստիկ համակարգի զարգացումը

1 րոպեի ընթերցում

Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայի ՀՕՊ-ի ամրապնդումն ու եվրոպական հակաբալիստիկ համակարգի զարգացումը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ռազմաճակատում իրավիճակը և ռուսական հարձակումներից պաշտպանվելու համար Ուկրաինայի կարիքները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Զելենսկին այդ մասին գրել է «Տելեգրամ»-ի իր ալիքում։

Նրա խոսքով՝ Մակրոնի հետ հանդիպմանը քննարկվել են հակաբալիստիկ կոալիցիայի և «Ցանկացողների կոալիցիայի» նիստերից առաջ առաջնահերթությունները, ինչպես նաև երկկողմ համագործակցությունը։

«Կարևոր է ուժեղացնել Ուկրաինան, ամրապնդել մեր ՀՕՊ-ը և արագացնել մեր եվրոպական հակաբալիստիկ համակարգի զարգացումը։ Ֆրանսիան ունի հենց այն հնարավորություններն ու առաջատար տեխնոլոգիաները, որոնք անհրաժեշտ են օգնելու համար»,- գրել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ կողմերը կաշխատեն այդ ուղղությամբ դաշնակիցների հետ։

Զելենսկին նաև ընդգծել է, որ Ուկրաինայի և Ֆրանսիայի հարաբերությունները հասել են ռազմավարական մակարդակի՝ մեծապես Մակրոնի անձնական ջանքերի շնորհիվ։

Նա հայտնել է, որ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին այս տարիների ընթացքում ցուցաբերած օգնության և աջակցության համար և նրան պարգևատրել Ազատության շքանշանով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում