Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Լիտվայի Սեյմասի խոսնակի գլխավորած պատվիրակությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը ողջունել է Լիտվայի խորհրդարանականների այցը Հայաստան՝ նշելով, որ երկու երկրներն ունեցել են ընդհանուր պատմություն, ունեն ընդհանուր արժեքներ և հետագա հարաբերությունները խորացնելու մեծ ներուժ:

Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Լիտվայի հետ համագործակցության խորացմանը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրամիության ծրագրերի շրջանակում: Նա արժեքավոր է համարել Լիտվայի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում համագործակցության խորացման ուղղությամբ ցուցաբերվող աջակցությունը:

«Հայաստանը պատմության ընթացքում հանդես է եկել որպես քաղաքակրթությունների խաչմերուկ: Ներկայումս մենք սերտ համգործակցում ենք ինչպես ԵԱՏՄ-ի, այնպես էլ Եվրամիության հետ՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում: Դա մեր առավելությունն է: Ինչ-որ առումով մենք հանդես ենք գալիս նաև որպես համագործակցության խաչմերուկ»,-նշել է Հայաստանի նախագահը:

Լիտվայի Սեյմասի խոսնակը, համակարծիք լինելով, որ երկու երկրներն ու ժողովուրդները շատ ընդհանրություններ և ընդհանուր պատմական հետք ունեն, ընդգծել է ապագային միտված փոխգործակցության խորացման կարևորությունը: Նա պատրաստակամություն է հայտնել ԵՄ-ի հետ համագործակցության իրենց փորձառությունը փոխանցել հայաստանցի գործընկերներին՝ նշելով, որ Լիտվան նույնպես շահագրգռված է Հայաստան-ԵՄ համագործակցության խորացմամբ:

Հանդիպմանը կարևորվել է երկու երկրների միջև կրթության, գիտության, տեխնոլոգիաների, մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացումը, համատեղ ծրագրերի իրականացումը:«Մենք գիտության, մշակույթի ոլորտներում փոխգործակցության լավ ավանդույթներ ենք ունեցել: Կցանկանայի լիտվական մշակույթը Հայաստանում ավելի շատ տեսնել»,-նշել է նախագահ Սարգսյանը:

Նախագահը խոսել է նախագահական մի շարք նախաձեռնությունների մասին, որոնք ուղղված են Հայաստանում գիտության, տեխնոլոգիաների, մշակույթի զարգացմանը և անդրադարձել դրանց իրականացման շրջանակներում միջազգային ընկերությունների հետ համագործակցությանը:

Հայերեն English Русский

Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետ

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

ՌԴ-ի և ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունները քննարկում են դիզելային վառելիքի մատակարարումների պայմանագրերը

Համաշխարհային օպերային աստղերը՝ Երևանում. Գեղամ Գրիգորյանի հոբելյանը համախմբել է Պլասիդո Դոմինգոյին, Հասմիկ Գրիգորյանին և այլ հայտնիների

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-14/10/26

Ասիական ինդեքսներ - 14-10-26

Վառնան հոկտեմբերի 16-17-ին կհյուրընկալի Urban Wine Fest-ը. BTA

Զինված ուժերում ոչ մարտական մահերի կանխարգելումը համակարգային բարեփոխումներ է պահանջում․ ՄԻՊ

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը