ԱԺ-ն քննարկում է գրավի առարկայի բռնագանձման ընթացքը կասեցնելուն առնչվող նախագիծ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկում է նախագիծ, որով առաջարկվում է հնարավորություն տալ դատարանին կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն տրամադրի գրավառուի հնարավոր վնասներին համարժեք ապահովում՝ բայց ոչ ավելի, քան գրավի առարկայի արժեքն է, գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար :

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության կողմից ներկայացված ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը:

«Առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է ՍԴ-ի համապատասխան որոշումներով: Առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին պարբերության համապաստախան նախադասությունը շարադրել հետևայլ խմբագրությամբ՝ դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն կտրամադրի գրավառուի հնարավոր վնասներին համարժեք ապահովում, բայց ոչ ավելի, քան գրավի առարկայի արժեքն է ՝ գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար: Սա այն դեպքերին է վերաբերում, երբ գործ ունենք գրավի առարկայի արտադատական իրացման հետ: Դրա ընթացքում անձը իրավունք ունի դիմել գրավի առարկայի իրացումը կասեցնելու խնդրանքով»,-ներկայացրեց Գրիգորյանը:

Օրենսգրքի ներկայիս ձևակերպումը հնարավորություն է տալիս այս կասեցումն իրականացնել միայն այն դեպքում, երբ գրավի առարկայի արժեքի չափով իրականացվում է հնարավոր վնասի ապահովում: Փոխնախարարի խոսքով՝ սակայն ՍԴ-ն նշել է, որ մի շարք դեպքերում այդ հնարավոր վնասները կարող են գրավի առարկայի իրավական արժեքից շատ ավելի քիչ լինել, ուստի պետք չէ լրացուցիչ բեռ դնել գրավառուի վրա: Արդյունքում սահմանել են, որ եթե գրավի առարկայի արտադատական իրացման դեպքում առաջանա հնարավոր վնասների ապահովման հարց, ապա դատարանը կարող է կասեցնել և պահանջել միայն գրավառուի հնարավոր վնասների արժեքին համարժեք ապահովում:

Նախագծով առաջարկվում են այլ փոփոխություններ ևս:

Հայերեն

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է