Հայաստանի և Սինգապուրի միջև կրթության ոլորտում համագործակցության նոր ուղղություններ են նախանշվել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարար Արայիկ Հարությունյաննայսօրընդունել է Սինգապուրի ավագ նախարար և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, հանդիպման սկզբում նախարար Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ ՀայաստանիևՍինգապուրի միջև համագործակցության ամբողջ ներուժն օգտագործելու համար հայկական կողմը պատրաստ է ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը և նշել է, որ հետաքրքրված է կրթության ոլորտում Սինգապուրի ունեցած հաջողակ փորձով։

Սինգապուրի ավագ նախարար և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամը պատրաստակամություն է հայտնել գոյություն ունեցող հուշագրերի ու ծրագրերի շրջանակում խթանելարդյունավետ աշխատանքը, ինչպես նաև համագործակցության նոր ձևաչափեր մշակել։ Թարման Շանմուգարատնամը պատմել է կրթության ոլորտում Սինգապուրի հաղթահարած խնդիրների և հաջողության գրավականների մասին՝ ընդգծելով ուսուցիչների և կրթության ոլորտի կազմակերպիչների վերապատրաստման, համակարգի շարժունակության, անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման, միջին մասնագիտական կրթության կարևորությունը։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝Հայաստանի կրթական համակարգի խնդիրները շատ առումներով կրկնում են այն խնդիրները, որ ունեցել է Սինգապուրը, և այժմ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած բարեփոխումները հենց Սինգապուրի ավագ նախարարի նախանշած ուղղություններով են,և հատուկ ուշադրության է արժանանում հանրակրթության ոլորտը։

Կրթության ոլորտում կողմերը պայմանավորվածություններ են ձեռքբերել երեք հիմնական ուղղությունների վերաբերյալ.դրանցից առաջինը Սինգապուրի փորձագետների ներգրավումն է Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխման գործընթացում։ Մյուս պայմանավորվածությունը վերաբերում է հանրակրթության ոլորտում սինգապուրյան փորձի ուսումնասիրմանը՝ հայաստանցի ուսուցիչների և տնօրենների այցերի միջոցով։ Հաջորդը բարձրագույն կրթության ոլորտում ունեցած փորձի փոխանակումն է.սինգապուրյան կողմը պատրաստակամություն է հայտնել ընդունել Հայաստանի առաջատար համալսարանների ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև մշակույթի ոլորտում երկու երկրների համագործակցությանը, մասնավորապես, Սինգապուրում Հայաստանի և Հայաստանում Սինգապուրի մշակույթի օրերի անցկացման հնարավորություններին։

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները