«Փյունիկ»-ը լրջորեն մտածում է Հայաստանի առաջնությունից դուրս գալու մասին. Արթուր Սողոմոնյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ակումբը կլքի Հայաստանի առաջնության բարձրագույն խումբը, եթե առաջնությունում լուրջ փոփոխություններ տեղի չունենան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը «Փյունիկ» ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանն ասաց, որ մեկ տարի է անցել, ինչ փոխվել է ՀՖՖ ղեկավար կազմը, սակայն ակնհայտ փոփոխությունները չկան: «Լեգեոնների սահմանափակման հարցը տվեց հակառակ արդյունքը, և այժմ հասել ենք նրան, որ ակումբները միմյանցից են ֆուտբոլիստներ փախցնում: Ինչպես օրինակ մեզ մոտ. մեր 6 ֆուտբոլիստներ տեղափոխվեցին «Արարատ-Արմենիա» շատ ցածր փոխհատուցմամբ»,-ասաց ակումբի սեփականատերը:

Սողոմոնյանը շեշտեց, որ ակումբը մտադրություն ուներ մասնաճյուղեր բացել Ստեփանավանում, սակայն դադարեցրել է այդ գործընթացը, քանի որ անընդունելի է համարում ակադեմիայի սաների տեղափոխությունն այլ ակումբներ, երբ դրա դիմաց լուրջ գումարներ չեն փոխանցվում ակումբին:

«Ես ծայրահեղ կարևոր եմ համարում պրոֆեսիոնալ լիգայի ստեղծումը Հայաստանում: Եթե չստեղծվի այդ լիգան, ապա մեր երկրում ֆուտբոլն իրական զարգացում չի ապրի: Ստացվում է այնպես, որ ոմանք ներդրումներ են անում, իսկ այլոք որոշում են, թե առաջնությունն ինչպես և որտեղ պետք է անցնի»,-շեշտեց նա:

«Փյունիկ»-ի սեփականատերը առանձնակի ընդգծեց, որ նորից մրցավարական աշխատանքի է վերադարձել Արտակ Սիմոնյանն, ով նախորդ տարի անհաջող էր դատել «Փյունիկ»-ի համար չեմպիոնության արժեք ունեցող խաղը: «Եթե ուզում ենք հայկական ֆուտբոլում բան փոխել, ապա պետք է լուրջ աշխատանք տանենք բոլոր ուղղություններով: Եթե կրկնվի պատմությունն, ապա «Փյունիկ»-ը լրջորեն մտածում է դուրս գալ Հայաստանի առաջնությունից»,-առանձնացրեց նա:

Հայերեն

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն ԱՄԷ մեկնարկել է շաբաթական մինչև 40 տոննա ծավալով

ՆԳՆ-ն պարզաբանել է Նարեկ Նալբանդյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութը

ՀՀ ԱԳՄԱ նախարարը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստանի եվրոպական ինտեգրման օրակարգը

Հայաստանն ու Լատվիան կընդլայնեն համագործակցությունն արհեստական բանականության և կիբեռանվտանգության ոլորտներում

Բացահայտվել են Հոբարձիում տեղի ունեցած փոխհրաձգության հանգամանքները․ կանխվել է նաև վրեժխնդրության փորձ

Օսեյանն ու իր ամբողջ մարզչական շտաբը հեռացել են «Փյունիկ»-ից

Ֆրանսիան հայտնել է Պետդումայի ընտրություններից հետո բանակցելու Ռուսաստանի պատրաստակամության մասին

Հայաստանը և ֆրանսիական CEA-Leti-ն քննարկել են համագործակցությունը միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների ոլորտներում

Թերլիցքավորման պատճառով կասեցվել է «Արմ Պետրոլ»-ի լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը

Գարեգին Բ-ի և ևս վեց եպիսկոպոսների գործը կքննվի Արմավիրի մարզի դատարանում