Քաղաքականություն

ՏԻՄ ընտրություններում մասնակցությունը կազմել է 48,72 տոկոս

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 19 համայնքներում սեպտեմբերի 29-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ժամը 20։00-ին տեղամասերի փակումից հետո, նախնական տվյալներով, մասնակցությունը կազմել է 48,72 տոկոս։ Այս մասին«Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից։ Ստորև ներկայացվում են մասնակցության ցուցանիշներն ըստ համայնքների.

Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի 19 համայնքում սեպտեմբերի 29-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում։ Դրանցից 13 համայնքում ընտրությունները հերթական են, իսկ 6-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և մեկ համայնքում միաժամանակ անց են կացվում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 33 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների գրանցման նպատակով գործածվող բոլոր 75 տեխնիկական սարքավորումներն անխափան տպել են գրանցված ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանքները:

Հայերեն

Հայաստանի նկարիչների միությանն անդամակցելու վարկանիշային ցուցահանդեսին ներկայացվել է 500 հայտ

Իսրայելի ափերի մոտ շնաձուկը հարձակվել է մարդու վրա

Ռադայի պատգամավորը հայտնել է, որ Ուկրաինայի բանակցությունները Լոնդոնում կսկսվեն ապրիլի 22-ին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները մասնակցել են «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին

Ծանրորդ Վարազդատ Լալայանը դարձավ ԵԱ-ի կրկնակի ոսկե մեդալակիր

Դատավորի փոփոխության պարագայում դատական գործընթացը կարող է զրոյից չսկսվել․ նախարարության նոր նախագիծը

Վատիկանն աղոթքի ծիսակարգ կանցկացնի Հռոմի Ֆրանցիսկոս պապի համար

Հայաստանում նախատեսվում է սահմանել դատարանում գործերի քննության կոնկրետ ժամկետներ

Գլխավոր դատախազի հրամանով դատախազի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ

Շատերը վախենում են որոշում կայացնելուց. Սրբուհի Գալյանը՝ արդարադատության ուշացման պատճառի մասին