Իրավունք

Գլխավոր դատախազի հրամանով դատախազի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ

1 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազի հրամանով դատախազի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մարտի 5-ի որոշման հիման վրա Գլխավոր դատախազության վարչություններից մեկում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի՝ դատախազի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները և չի պահպանել դատախազի վարքագծի կանոնները, մասնավորապես, առանց հարգելի պատճառի բացակայել է դատական նիստից:

Կարգապահական վարույթի արդյունքները ապրիլի 17-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով:

Ըստ աղբյուրի՝ Էթիկայի հանձնաժողովը ապրիլի 18-ի որոշմամբ հաստատված է համարել կարգապահական խախտման առկայությունը և դատախազի մեղավորությունը:

Գլխավոր դատախազի ապրիլի 18-ի հրամանով դատախազի նկատմամբ նշանակվել է «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում