Քաղաքականություն

Իրանի արտգործնախարարը համեմատաբար դրական է համարել Հռոմում ԱՄՆ-ի հետ բանակցությունների մթնոլորտը

1 րոպեի ընթերցում

Իրանի արտգործնախարարը համեմատաբար դրական է համարել Հռոմում ԱՄՆ-ի հետ բանակցությունների մթնոլորտը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին համեմատաբար դրական է գնահատել  Իրանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Հռոմի բանակցությունների մթնոլորտը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է IRNA գործակալությունը, այս մասին Աբբաս Արաղչին գրառում է կատարել  X-ի միկրոբլոգում՝  հավելելով, որ զգուշավոր լավատես է բանակցությունների հեռանկարների առումով:

«Հռոմում համեմատաբար դրական մթնոլորտը հնարավորություն է տվել առաջընթացի հասնել հնարավոր գործարքի սկզբունքների և նպատակների շուրջ», - գրել է նա:

Ըստ Արաղչիի՝ իրանական կողմը բանակցությունների ընթացքում հասկացրել է, որ իրանցիներից շատերը կարծում են, որ 2015 թվականի Իրանի գործարքը, որը նաև կոչվում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), այլևս բավարար չէ Իրանի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում