Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանն այցելել է Սյունիքի մարզ, հանդիպել ԵՄ դիտորդներին
1 րոպեի ընթերցում

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերն այցելել է Սյունիքի մարզ, Գորիս քաղաքում հանդիպել Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը։
Նշվում է, որ դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության իրավիճակին։
«Շատ օգտակար հանդիպում ունեցա ԵՄ դիտորդական թիմի հետ։ Նրանք բացատրեցին, թե ինչպես են իրականացնում իրենց մանդատը և վստահություն հաղորդում սահմանամերձ համայնքներին։ Սյունիքի ժողովուրդն իրավունք ունի ապրել և աշխատել խաղաղ պայմաններում»,-նշել է դեսպան Ջոն Գալագերը։