Քաղաքականություն

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին. նա ավարտում է դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում

1 րոպեի ընթերցում

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին. նա ավարտում է դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ՀՀ նախագահը, ողջունելով Ջոն Գալագերին, բարձր է գնահատել վերջինիս ջանքերն՝ ուղղված հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդմանը և դրանց զարգացման գործում արձանագրված առաջընթացին։ Վահագն Խաչատուրյանը հատուկ ընդգծել է Միացյալ Թագավորության աջակցությունը՝ Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների, մասնավորապես, քաղաքացիական հասարակության կայացման գործընթացում:

Դեսպան Գալագերը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և համագործակցության համար՝ ընդգծելով, որ Հայաստանը մեծ տեղ ունի իր սրտում և հետագայում ևս կշարունակի լինել Հայաստանի բարեկամը։

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները կարևորել են երկկողմ համագործակցության խորացումը և ընդգծել քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում փոխգործակցության հնարավոր ներուժի լիարժեք իրացման անհրաժեշտությունը։

Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը հաջողություն է մաղթել Ջոն Գալագերին իր հետագա գործունեության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում