Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպանին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպանին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով դեսպանին Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ կապերի զարգացման հարցում ցուցաբերած նշանակալի ավանդի համար` Ալեն Սիմոնյանը հաջողություններ է ցանկացել վերջինիս իր հետագա գործունեության մեջ:

Դեսպան Գալագերն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին արդյունավետ համագործակցության համար:

Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել նաեւ երկկողմ օրակարգին առնչվող հարցերը` առանձին անդրադարձ կատարելով տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող թեմաներին:

 

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում