Քաղաքականություն

Միացյալ Թագավորությունը Հայաստանում նոր դեսպան կունենա

1 րոպեի ընթերցում

Միացյալ Թագավորությունը Հայաստանում նոր դեսպան կունենա

Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին կփոխարինի այդ պաշտոնում նշանակված Ալեքսանդրա Քոուլը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Միացյալ Թագավորության կառավարության կայքում տարածված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ներկա դեսպան Գալագերը կտեղափոխվի դիվանագիտական այլ ծառայության։

Հաղորդվում է, որ նորանշանակ դեսպան Քոուլը Հայաստանում ՄԹ դեսպանի պարտականությունները կստանձնի 2025 թվականի սեպտեմբերին։

Նշենք, որ Ալեքսանդրա Քոուլը մինչ այս որպես փոխդեսպան է աշխատել Կատարում, Վրաստանում, զբաղեցրել է նաև դիվանագիտական այլ պաշտոններ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում